Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի ուշագրավ ակնարկները Բաքվում. ի՞նչ առաջարկների մասին է խոսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Ադրբեջանում մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնք լույս են սփռում վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ընթացող գաղտնի բանակցությունների, նաև քննարկվող հարցերի շրջանակների վրա, և այդ փաստերը Հայաստանի իշխանությունների գործուն ջանքերով գաղտնի են մնում հանրությունից։ Մասնավորապես Լավրովը հայտարարել է, թե դելիմիտացիայի և դեմարկացիայի կոնկրետ առաջարկներ կան և ինքն ուրախությամբ այդ առաջարկները կքննարկի Իլհամ Ալիևի հետ։ Մինչ այս պահը որևէ կերպ դելիմիտացիայի և դեմարկացիայի առաջարկները հայ հանրությանը չեն ներկայացվել, նույնիսկ չեն տեղեկացրել, որ առաջարկներ կան, ընդամենը աշխատանքային խմբի մակարդակներով մեկ-երկու հանդիպում է եղել, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ է։

«Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում Լավրովը, արդյո՞ք դրանք քննարկվել են Երևանում, թե Մոսկվան որոշակի քաղաքական առևտրի դաշտ է բացում Բաքվի հետ, մանավանդ, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու կասպյան երկրների գագաթնաժողովը»,- այս հարցադրումը ֆեյսբուքյան իր էջում անում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ի դեպ Լավրովը, դիմելով Ալիևին, բառացի ասել է. «Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք ի դեպ լսել էինք հայկական կողմի վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»։

Ռուսաստանի արտգործնախարարը, փաստացի, խոսում է միայն ադրբեջանական կողմի հինգ պահանջների մասին, որևէ կերպ չի անդրադառնում հայկական կողմից դրանք լրացրած ևս 6 առաջարկների վերաբերյալ, չի բացառվում ընդհանրապես, որ հայկական կողմի առաջարկները հաշվի չեն առնվել, և հերթական անգամ փաշինյանական վարչախումբը պարզապես պղտոր ջրում ձուկ է բռնում՝ հանրությանը խաբելով, թե քննարկվում են նաև իրենց առաջարկները։

Ռուսաստանի արտգործնախարարի և Իլհամ Ալիևի հանդիպումը հերթական առիթն էր, որպեսզի ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրանքներ հասցեագրի։ Իլհամ Ալիևն, օրինակ, իր խոսքում նշել է, թե Հայաստանն իրավական պարտավորություն ունի՝ բացելու դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքները, սակայն պատերազմից մեկուկես տարի է անցել, հայկական կողմը հրաժարվում է իրականացնել այդ պարտավորությունը։ Ալիևը նաև պնդել է, որ Երևանը դեռ չի արձագանքել «խաղաղ համաձայնագիր» ստորագրելու Բաքվի առաջարկին։

Արման Արզումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄ Ալիևը շարունակում է սպառնալ Արցախին Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերմանԵրևանում 17-ամյա որդին սպանել է մորը. ոստիկանություն (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն Նացիզմի դեմ պայքարի ստվերի տակ. Ռուսական Կովկասը և Անդրկովկասը առանց ՌուսաստանիՊատմության այս օրը (օգոստոսի 13)«Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել». Տիգրան Աբրահամյան Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Արցախում նոր հույսեր են արթնացել. «Հրապարակ» Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց. «Հրապարակ» «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ի՞նչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ» ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է. «Հրապարակ»Առեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթինՍահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացելՊՆ-ում հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի վտանգները Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոնԱռաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. ԱլիևԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներինԱշոտ Հովակիմյանը Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ֆինլանդիայի նախագահը զգուշացրել է Եվրոպային սպառնացող վտանգի մասին Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ․ Ոսկանյան Ոսկու գինն աճել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ…«Զապորոժեց» ավտոմեքենաԼիբանանն աշխարհի ամենազայրացած երկիրն էՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան Քաղաքագետ Բրեդիխին. Ռուսաստանը և որոշ տարածքներ պետք է աշնանը ստորագրեն միութենական մեծ պայմանագիրԹուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել Սյունիքն անվտանգ է, ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում․ Առուշ Առուշանյան Իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերին Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 7 աստիճանով Երրորդ «դեղին քարտը» Մոսկվայից Պուտինն անվտանգության հարցեր է քննարկել ԱԽ անդամների հետ Մարդիկ չեն կարողանում Նիկոլի կազմակերպած գաղթի ճանապարհին իրենց իրերը տեղափոխել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 կին տեղում մահացել է Թուրքական մտրակի և բլիթի միջև. ե՞րբ կհանդիպեն բանագնացները Օգոստոսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին Չեխիայում աճում է մասնավոր տների տանիքներին արևային մարտկոցների տեղադրման պահանջարկըԱրդյո՞ք Լաչինի նոր ճանապարհին ադրբեջանական անցակետ կտեղադրվիԹուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու Պատմության այս օրը (օգոստոսի 12)Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. ԱՀ ՊՆ Երևանում և 7 մարզերում լույս չի լինելու
Ամենադիտված