ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է փոփոխություններ անենք»․ Վահան Քերոբյանը այցելել է Սյունիք՝ շփվել գյուղացիների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսի 21-ին աշխատանքային այցով Սյունիքում էի՝ Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում։ Այցիս նպատակն էր հասկանալ, թե ինչպես են աշխատում գյուղատնտեսական ծրագրերը, պարզել դրանք շարունակելու նպատակահարմարությունը կամ, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակել։

Շատ կարևոր էր հենց կոնկրետ գյուղացիների հետ շփվելը։ Պետք է փոփոխություններ անենք, որպեսզի էապես բարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է:

Արոտների խնդիրների մասով պետք է ձգտենք, որպեսզի էական փոփոխությունները լինեն ոչ թէ լոկալ, այլ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ փոփոխությունները ռեալ բեկում մտցնեն գյուղատնտեսության մեջ։ Այս ուղղությամբ Հարթակի գործընկերների հետ (SDA, GIZ, նախարարության CARMAC II ծրագիր) ինտենսիվ աշխատանքները կշարունակենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular