ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան, Ռուսաստան, Բելոռուս և Ուկրաինա՝ Հիշողության և հիշատակի օր, Հաիթի՝ Նախագահի օր, Կոնգո՝ Բանակի օր, Սալվադոր՝ Ուսուցչի օր, Խորվաթիա՝ Հակաֆաշիստական պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1838– բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը:
1862-ցարական հրամանագրով Ռուսաստանում փակվել են բոլոր կիրակնօրյա դպրոցները, այդ թվում հայկական դպրոցները:
1908-վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը:
1928-վախճանվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը:
1931– ծնվել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
1934-ծնվել է գրականագետ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը:
1939-ծնվել է հայտնի խորհրդային վոլեյբոլի մարզիչ Վլադիսլավ Աղասյանցը:
2002-Հայաստանի և Թուրքիայի դիվանագետները Երևանում գաղտնի բանակցություններ են վարել, հանդիպել են արտաքին գործերի նախարարություն Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Կարեն Միրզոյանը և Թուրքիայի արտգործնախարարությունում նրա պաշտոնակից Էրթան Թեզգյորը: Վերջինս Երևան գալուց առաջ բանակցություններ է վարել նաև Բաքվում:
2006-Մոսկվայի իր բնակարանում ինքնասպանություն է գործել Հայաստանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Գեորգի Բադամյանցի որդին՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գնդապետ Յուրի Բադամյանցը:
2009-Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին:
2012-Գյումրի քաղաքի հարյուրավոր տաքսու վարորդներ հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ` պահանջելով վերանայել տաքսի ծառայություն իրականացնելու համար լիցենզիայի պահանջը, որը նախատեսում է դեղին պետհամարանիշ և սակաչափ ունենալու պարտադիր պահանջ: 
2016- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը երկու ամսով կալանավորել է «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
2017- 64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը ընդունել է կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Դեմ են քվեարկել ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները:
2021-ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. «Հայաստան» դաշինք – 21,04 %,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 53,92 %, «Պատիվ ունեմ» դաշինք – 5,23 %:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 մ.թ.ա.-Ռաֆինի ճակատամարտում Պտոլոմեյ 4-րդի բանակը ջախջախել է Անտիոք 3-րդի բանակին:
168 մ.թ.ա.- հռոմեական զորքերը ջախջախել են մակեդոնական զորքերին:
431– Բյուզանդիայի Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը:
1527-վախճանվել է իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկկոլո Մաքիավելին:
1671-Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռեչ-Պոսպոլիտային:
1675-Անգլիայի թագավոր Կարի 2-րդը հիմնադրել է Գրինվիչի աստղադիտարանը:
1815-Վաթերլոոում կրած պարտությունից հետո Նապոլեոն Բոնապարտը վերջին անգամ հրաժարվել է գահից:
1889-Եվրոպայում առաջին անգամ Գերմանիան սահմանել է ծերության թոշակ:
1907-ծնվել է ռուս խորհրդային գրող Անդրեյ Նեկրասովը:
1915-առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիայի և Գերմանիայի դաշնակից զորքերը գրավել են Լվովը:
1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիան ստորագրել է կապիտուլյացիայի ակտ Գերմանիայի հանդեպ:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, և սկսվել է Հայրենական մեծ պատերազմը:
1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի Բելոռուսական օպերացիան:
1947– ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը («Կովկասի գերուհին»):
1949– ծնվել է ամերիկացի դերասանուհի, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանուհի Մերիլ Սթրիփը:
1960-պաշտոնապես խզվել են ԽՍՍՀ-ի և Չինաստանի կապերը, որի պատճառը եղել է Խրուշչովի կողմից Մաո Ցզեդունին ստալինիստ անվանելը:
1978-հայտնաբերվել է Պլուտոնի արբանյակ Հարոնը:
1986-Արգենտինա-Անգլիա աշխարհի խաղերի եզրափակչում Դիեգո Մարադոնան հաղթանակ է բերել Արգենտինային շնորհիվ իր ձեռով խփած գոլի, որը նա ինքը համարել է Աստծո ձեռքի և հարյուրամյակի գոլ: 
2002- արևմտյան Իրանում տեղի ունեցած ըստ Ռիխտերի սանդղակի 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է ավելի քան 260 մարդ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular