Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզումԲերձորի ճանապարհը փակելու դեպքում Արցախի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվելու է. Հոխիկյան Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի ԱԳ նախարար Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ գործարք կնքելու համար Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի չեմպիոն է (տեսանյութ) Իսրայելի ներկայությունը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը. Իրանի նախագահը` Ալիևին ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու ժամկետների վերաբերյալ. Ստոլտենբերգ Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արժույթ եվրոՆոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող տնակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Չինաստանի և Թուրքիայի հետ կաճի. Հայաստանը նույնպես շանս ունիՆոյեմբերի 9-ի փաստաթղթում կան տեղեր, որտեղ Հայաստանը կարող է իր շահը առաջ տանել. Տիգրան Աբրահամյան «Կրկին հերոսածին մայրիկից լույս աշխարհ եկավ տղա». Անուշ Աբրահամյան Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Անհետ կորածներից շատերը գերության մեջ են․ որոշ դեպքերում զոհվածների մասունքները թաքցվում են․ հայտարարություն ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել Այդ սպառնալիքներով որևէ մեկին քաղաքական պայքարից չեն շեղելու, չի պակասելու վճռականությունըԱշխարհի նույնասեռականների համայնքում ներկայացնում է հայ ժողովրդինԱրտակարգ դեպք՝ Երևանում. ջրագիծ անցկացնելիս բանվորները հայտնաբերել են ռումբի նմանվող կասկածելի իր Բլոկը կաշխատի, աշխատավարձ ու պարգևավճարներ կստանան. ո՞վ է մտածելու էներգետիկ համակարգի անվտանգության մասինՄոսկվայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրումԴոլարի փոխարժեքը մի փոքր կայունացել է. եվրոն արժեզրկվել է, ռուբլին՝ արժևորվելԱԽ քարտուղարը հանդիպել է Վենսան Բրակոնյեի հետ Փաշինյանական սադրանք Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում. Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Խոսքն այնպիսի արարքի մասին է, որը որևէ երկրի քրեական օրենսդրությամբ չի ճանաչվել որպես հանցագործությունԹուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Արցախի ԱԺ նախագահն խորհրդակցություն է հրավիրել ՔՊ-ի մանր վրեժխնդրությունը ծիծաղ է հարուցում Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար ՆԱՏՕ-ն Զելենսկիին ասել է, որ պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում Սահմանների թերթում. որտե՞ղ Լավրովը առաջընթաց տեսավ Բաքվի և Երևանի միջևԿոշ և Ուջան համայնքներում շչակներ են գործարկվելու Պղիձն էժանանում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը, թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՊՆՊատմության այս օրը (հունիսի 29)Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կկայանա Բայդեն-Էրդողան հանդիպում Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները. «Հրապարակ» Ինչո՞ւ է 5.5 տարվա ազատազրկման ենթարկվածը «հեղափոխական» Հայաստանում պաշտոն ստացել. «Ժողովուրդ» Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա. «Հրապարակ» Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. մտահոգիչ վիճակագրություն. «Ժողովուրդ» Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. հայրը գոմում հայտնաբերել է իր 15-ամյա տղայի կախված դինԱնկարային հաջողվել է ստանալ ցանկալի քայլեր Շվեդիայից և ՖինլանդիայիցԱլբերտ Վարդանյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալԹուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիային և ՇվեդիայինՍուրեն Աղաջանյանը 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ
Ամենադիտված