ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Մարդու իրավունքների օր, Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր, Սեյշելյան կղզիներ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807-ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) տեղի է ունեցել Արփաչայի ճակատամարտը թուրքական վեզիր Յուսուֆ փաշայի և Ռուսական կայսերական բանակների միջև:

1876-ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1915-ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը:

1956-վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը:

-ԽՍՀՄ-ի ԲՈՒՀ-երում որպես պարտադիր դասավանդման առարկա մտցվել է ԽՄԿԿ պատմությունը և դիալեկտիկական մատերիալիզմը:

1964-վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար  Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:

1987– Եվրախորհրդարանը ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀԽՍՀ-ին, Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։

1992- առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկին, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2006-«Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը ԴԱՀԿ  ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է իր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում:

2008-կալանավորված ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներին:

2009- վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով արգելվել է ամռանը կառավարության անդամների Հայաստանի տարածքից դուրս հանգիստը:

2016-«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը:

2018- Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

2019-Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որը իր ելույթում իրեն հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ։

2020- Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 2 միլիարդ դրամ գրավով։

2021-Ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Երևանում կայացել է «Հայաստան» դաշինքի նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1037-վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունը Աբու Ալի Հուսեյին իբն Աբդալլախ իբն Սինա)

1429– տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է:

1583-Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլյամ Գիբսոնի կյանքը. դա առաջին կյանքի ապահովագրության դեպքն է:

1799- Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակին:

1812– ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած  անգլո-ամերիկյան պատերազմը:

1815– Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:

1821– Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:

1907-Լոնդոնում հանդիպել են Մարկ Տվենը և Ջորջ Բեռնարդ Շոուն:

1918-Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսզի Բրեստի պայմանագրի համաձայն՝ այն չտրվի ուրիշին:

1928-վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1936– վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին:

1942– ծնվել է անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Փոլ Մաքքարթնին:

1974-վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը:

1979-ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2):

1995-Առաջին հեռուստաալիքի Ալեքսանդր Լյուբիմովի «Դեմ հանդիման» հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին բաժակի նարնջի հյութը լցրել է Բորիս Նեմցովի վրա:

2011– վախճանվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular