Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղրղզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։

1929 – ծնվել է ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։

1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։

1969– վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։

1971– ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։

2002- Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում ստեղծվել է նաև համահայկական բարեգործական հիմնադրամը:

2006- Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան-Բաթումի–Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:

2008-Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:

2015-Շիրակի մարզի 5 համայնքներում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։

2019-կառավարության մեկամյա ձեռքբերումներից խոսելով՝ Փաշինյանը նշել է 51 հազար բացված աշխատատեղերի մասին։

- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

362 - սպանվել են քրիստոնյա տառապյալներ՝ Մանուելը, Սավելը և Իսմայիլը։

1239 —ծնվել է Պլանգենտենների դինաստիայի Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։

1579– անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարել անգլիական տարածք։

1659 —ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։

1691 —ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։

1714 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։

1765 - Հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։

1789 —Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքած Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորները իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։

1882 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։

1866– Ավստրիան պատերազմ է հայտարարել Պրուսիային և սկսվել է Ավստրո-Պրուսիական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։

1885– ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։

1898 —ԱՄՆ-ի սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։

1925 —Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումը արգելող արձանագրություն։

1929 — «Գիրք, որի մասին չեն խոսում» գլխագրով  «Լիտերատուրնայա գազետա»-ում լույս է տեսել Իլֆի և Պետրովի «12 աթոռ» գրքի մասին հոդված, որը չի նկատվել գրաքննադատների կողմից։

1939 —Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլյոտինայի միջոցով, մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։

1940– գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։

1950 — Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։

1967 —Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։

1976 –ծնվել է  ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։

1985 —հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։

1991- Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին՝ ըստ ռասայական պատկանելիության գրանցելու մասին օրենքը, որը, փաստացի, նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։

2015- վախճանվել է թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը։

2019-Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное