ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 14)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Արյան դոնորների համաշխարհային օր, Հայաստան` Բռնադատվածների հիշատակի օր, Լատվիա և Լիտվա՝ կոմունիստական ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ միգրացիոն ծառայության աշխատողների օր, ԱՄՆ՝ Ամերիկյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին ամուսնացրել է Զապել թագուհու հետ և նրան հռչակել Կիլիկիայի թագավոր:
1712– ծնվել է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովան:
1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական զորքերը անցել են Արփա չայն ու շրջանցել Կարսը հարավից, որի արդյունքում փակվել է թուրքերի համար կարևոր Էրզրում-Կարս ստրատեգիական ճանապարհը:  
1869– հիմնվել է Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը:
1912- ծնվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը:
1915– երիտթուրքերը Կարինում իրականացրել են հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1918- համաձայն Բաթումի հաշտության պայմանագրի՝ հայկական բոլոր ուժերը զբաղեցրած դիրքերից հետ են քաշվել պայմանագրով նախատեսված սահմանագիծ։
1934-ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Գուրգեն Մարտիրոսյանը:
1949- Հայաստանից արտաքսվել է մոտ 13 000 մարդ, որպես ժողովրդի թշնամի։
1983-Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան Բելգիայի կոնսուլ Դուրսուն Ակսոյը գնդակահարվել է իր ավտոմեքենայում: Երեք հայկական խմբեր, որոնց թվում նաև ԱՍԱԼԱ-ն հայտարարել են, որ իրենք են դա իրականացրել։
2006-առաջին անգամ Հայաստանի բռնադատվածներն ու նրանց զավակները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ նշելու Բռնադատվածների հիշատակի օրը: 
2010-Երևանում սկսվել է թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի (IATC) հերթական համաժողովը:
2013- Երևանում ելույթ է ունեցել ռուսական հայտնի ДДТ ռոք խումբը իր կամերային Սոլնիկ համերգային ծրագրով:
2018- Մոսկվայում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 
2019-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
2020-Իրավապահները  վաղ առավոտվանից խուզարկել են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատունը, Ծառուկյանը տարվել է ԱԱԾ հարցաքննության:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

325-Նիկեե քաղաքում բացվել է առաջին Տիեզերաժողովը քրիստոնեության պատմության մեջ:
1736-ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և ռազմական ինժեներ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը հայտնագործած Շառլ Օգյուստ Կուլոնը:
1775-ստեղծվել է ԱՄՆ-ի բանակը:
1777– հաստատվել է ԱՄՆ-ի դրոշի առաջին տարբերակը:
1783-Հարավային ծովածոցի արևելյան հատվածում սկսել են կառուցվել ապագա Սևաստապոլ քաղաքի առաջին տները:
1807– Ֆրիդլանդ քաղաքի մոտ (ներկայումս Պրավդինսկ) ֆրանսիական զորքը Նապոլեոն Բոնապարտի հրամանատարությամբ պարտության է մատնել ռուսական զորքին:
1834-Իսահակ Ֆիշերը արտոնագրել է հղկաթուղթը:
1846-Կալիֆորնիական Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Մեքսիկայից:
1859-Չեչնիան միացվել է Ռուսական կայսրությանը:
1864-ծնվել է գերմանացի հոգեբույժ և նյարդաբան Իլոիս Այցգեյմերը:
1900-Հավայան կղզիները հայտարարվել են ԱՄՆ-ի տարածք: 
1905- Պոտյոմկին զրահանավի վրա սկսվել է նավաստիների ապստամբությունը:
1921-Անգլիայի գաղութների հարցով նախարար Ուինստոն Չերչիլը հայտարարել է, որ Միջագետքի անգլիական իշխանությունը փոխվելու է արաբական կառավարությամբ:
1928– ծնվել է Կուբայի հեղափոխական գործիչ Չե Գևարան:
1940-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը գրավել են Փարիզը:
1946-ծնվել է ամերիկյան միլիարդատեր, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
1956-անգլիական զորքերը լքել են Սուեզի ջրանցքի տարածքը. Եգիպտոսը ազգայնացրել է Սուեզի ջրանցքը:
1969-ծնվել է հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:
1982-Մեծ Բրիտանիայի հաղթանակով ավարտվել է Ֆոլկլենդյան պատերազմը:
1985– ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը:
1986– վախճանվել է արգենտինացի նշանավոր գրող Խորխե Լուիս Բորխեսը:
1995-Շամիլ Բասաևի հրոսակախումբը Բուդյոնովսկ քաղաքի հիվանդանոցում պատանդ է վերցրել ավելի քան 1600 քաղաքացու:
2014-Լուգանսկում խփվել է Իլ-76 ուղևորատար ինքնաթիռը՝ զոհվել են 49 մարդ:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular