ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հերալդիկայի համաշխարհային օր, Մոդեռնի համաշխարհային օր, Հորդանան՝ Արաբական բանակի օր, Պորտուգալիա՝ Կամոենսի օր, Ճապոնիա՝ Ժամացույցի օր, Մոլդովա՝ Սահմանապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858 –վախճանվել է գրող Մեսրոպ Թաղիադյանը։

1878 –ծնվել է դերասան Արտեմ Բերոյանը։

1895 –ծնվել է քանդակագործ, արվեստի տեսաբան Սուրեն Ստեփանյանը։

1898 –ծնվել է գրականագետ Գուրգեն Վանանդեցին։

1914 –վախճանվել է քանդակագործ Երվանդ Ոսկանը։

1932 –վախճանվել է դերասանուհի Սիրանույշը։

1936 –ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը» (հետագայում վերանվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի)։

1941 –ծնվել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։

1947 –ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը։

1954 –ծնվել է դերասանուհի Սիլվա Յուզբաշյանը։

1959-վախճանվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շվեդիայի  հետ։

2010- Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։

2017-Օպերայի նվագախումբը բոյկոտել և տապալել է «Գայանե» բալետի հոբելյանական ներկայացումը, երաժիշտների բոյկոտը եղել է «միտումնավոր» և ուղղված է եղել Օպերային թատրոնի կառուցվածքային բարեփոխումների դեմ:

2018- «Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիր է դարձել  Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունը։

2019- վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աբովյանի ընտրություններում ընդդիմադրի հաղթանակը ժողովրդավարության հաղթանակն է, իսկ Գագիկ Ծառուկյանը Աբովյանում քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի առթիվ ակնարկել է, որ այդ հաղթանակը ավելի մեծ կլիներ, եթե ինքը զբաղվեր քարոզարշավով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 323 – համաձայն պատմիչ Դիոգենես Լայերտացու՝ վախճանվել են մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին և անտիկ աշխարհի հայտնի փիլիսոփա Դիոգենես Սինոպացին:

404 —Կոստանդնուպոլիսից վռնդել են Հովհաննես Ոսկեբերանին։

1588 –վախճանվել է պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը։

1610 —առաջին հոլանդացի վերաբնակիչներն են ափ իջել Մանտհետտեն կղզում։

1776 —Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը գաղտնի կերպով դրամատուրգ Պիեռ Բոմարշեին է հանձնել մեկ միլիոն լիվր ԱՄՆ-ի անկախության համար պայքարողներին աջակցելու նպատակով։

1793- Փարիզում ստեղծվել է աշխարհում առաջին հանրային կենդանաբանական այգին։

- Ֆիլադելֆիայի փոխարեն ԱՄՆ-ի մայրաքաղաքն է դարձել Վաշինգտոնը։

1807 — տեղի է ունեցել Գեյլսբերգի ճակատամարտը ռուսների և Նապոլեոնի բանակների միջև։

1819 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։

1846 —շոտլանդացի գյուտարար Ռոբերտ Ուիլյամ Թոմսոնը Լոնդոնում արտոնագրել է իր ստեղծած պնևմատիկ անիվը։

1858 –վախճանվել է բրիտանացի (շոտլանդացի) բուսաբան Ռոբերտ Բրոունը։

1865– Մյունխենի օպերային թատրոնում տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի պրեմիերան:

1886 —բժիշկների կոնսիլիումը թագավոր Լյուդովիկոս 2-րդ Բավարացուն ճանաչել է խելագար։

1913 –ծնվել է ռուս խորհրդային դաշնակահար Տիխոն Խրեննիկովը։

1921– ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսին Արքայազն Ֆիլիպը:

1926– վախճանվել է կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:

1931 – ծնվել է կանադացի գրող Էլիս Մանրոն։

1941 —Գերմանիայի ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի կողմից նշանակվել է «Բարբարոսա» հարձակման սկսման ամսաթիվը՝ հունիսի 22-ը։

1943– հունգարացի Լասլո Բիրոն Արգենտինայում իր հայտնագործած գնդիկավոր գրիչի համար ստացել է արտոնագիր:

1967 —ավարտվել է վեցօրյա պատերազմը Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Ալժիրի միջև։

1996 — «Ինտել» կորպորոցիան ստեղծել է «Pentium II» պրոցեսորը։

2000– բացվել է Լոնդոնի Միլենիում կամուրջը:

2000 –վախճանվել է 1971-2000 թթ.  Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը։

2008 –վախճանվել է ղրղզ գրող Չինգիզ Այթմատովը։

2010 — Ан-225 տրանսպորտային ինքնաթիռը տեղափոխել է աշխարհում ինքնաթիռով տեղափոխված ամենաերկար բեռը՝ 42,1 մետր երկարությամբ հողմաղացի երկու թևեր։

2019-Փարիզի Աստվածամոր տաճարում անց է կացվել առաջին պատարագը հրդեհից հետո։

2021 —տեղի է ունեցել մատանիաձև արևային խավարում:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular