Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1588– վախճանվել է ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ Միմար Սինանը:

1908-ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:

1918- Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։

1941– ծնվել է քանդակագործ Արա Շիրազը, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։

1954– վախճանվել է նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:

1982-ծնվել է երգիչ Ռազմիկ Ամյանը:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։

1988- ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ էտապի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը:

2009-«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերվել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:

2011-ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:

2013-Երևանի նորընտիր ավագանին անց է կացրել առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:

2015-Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

2017-Կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

2019- Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը և «Ադեկվադ»-ի 7 անդամներ ձերբակալվել են Ոստիկանության բակում:

-Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով։

2020-Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

218-տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմնակիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմնակիցների լեգեոնների հաղթանակով:

632-վախճանվել է մահմեդականության ստեղծող առաքյալ Մուհամմեդը:

1509-Պիզան կապիտուլյացիայի է ենթարկվել Ֆլորենցիական հանրապետության կողմից: Պիզայի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:

1783– Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ:

1786-Նյու-Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:

1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:

1824-Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:

1869– Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:

1876– վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:

1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:

1928-իրականացվել է առաջին ԱՄՆ-Ավստրալիա ավիաթռիչքը:

1946-հիմնադրվել է առաջին Լրագրողների համաշխարհային կազմակերպությունը:

1948-ԽՍՀՄ-ի Չելյաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:

1963-ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը:

1965-ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «Պեպսի-Կոլա» ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:

2011-Բելոռուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով» անվանումը:

2015-վախճանվել է աստրոլոգ և բժշկող Ջունան՝ իսկական անունը Եվգենիա Դավիթաշվիլի:

2019- Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը:

2020 - ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное