Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ Հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1683– ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։
1724- թուրքական ստվար բանակը գրավել է Երևանը:
1879-ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:
1883– տեղի է ունեցել Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։
1917-ծնվել է խորհրդահայ փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:
1923- Կավբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները ստիպված ԼՂ-ն անջատելով դաշտային մասից կազմել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Բացի դա նիստում ընդունվել է որոշում՝ վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնել Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, իսկ Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1945-ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Մոսկվայում թուրքական դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է վերանայել թուրք-խորհրդային սահմանը, հետագայում այդ պահանջը հիմնավորելու նպատակով իրականացվել է ՀՍԽՀ բնակչության քանակի ավելացում՝ արտասահմանից հայերի ներգաղթի իրականացման միջոցով։
1952– ծնվել է Օրհան Փամուկը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից։
1959-ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը:
1987-վախճանվել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1992-Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է դարձել Աբուլֆազ էլչիբեյը։
2004- «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը: 
2005- Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է զորավար Անդրանիկի արձանը։
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:
2012– վախճանվել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:
2015-Հայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:
2016-մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
2018- Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:
2019- Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նաև հանդես եկել հայտարարությամբ։ 
- ոտիկանությունը տասնյակ մարդկանց է բերման ենթարկել, և ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թևեր ոլորելով։
2021- Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, «Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ արել չեղարկել ընտրությունները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099– Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։
1340-Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:
1494– Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանել են Նոր աշխարհի գաղութացման տարածքները։
1498-Կոլոմբոսը սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:
1654-թագադրվել է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը:
1692-Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ-Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ-Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:
1732-Ռուսաստանի թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսվել է կառուցվել առաջին Ձմեռային պալատը:
1775-Միացյալ Գաղութները փոխել են իրենց անունը Միացյալ Նահանգներով:
1776-բացի Նյու-Յորքը մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:
1848-ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:
1880– Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։
1903-Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի, հայտնագործման մասին:
1929-համաձայն Լատերիանական համաձայնագրի՝ ստեղծվել է Վատիկան պետությունը:
1942-ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Քադդաֆին:
1965-«Sony» կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը , որի արժեքը եղել է 995 դոլար:
1981– Իսրայելական օդուժը իրականացրել է «Օպերա» գործողությունը՝ լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
1982– Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվել է որպես թանգարան։
1990 – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան
Ամենադիտված