ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ Ալիևի հետ բրյուսելյան կիրակնօրյա հանդիպմանը անկլավների հարց չի քննարկվել։ Դրանց անդրադարձ լինելու է արդեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Վարչապետը նաև հավելեց, որ դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան:

Սակայն, ինչպես հիշում ենք, վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հանդես եկավ հայտարարությամբ, թե Տավուշի մարզի մի քանի գյուղեր և Տիգրանաշենը Ադրբեջանի «անկլավներն» են։  

ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրերին լուրեր էին շրջանառվում, թե Փաշինյանը նոր փաստաթուղթ է ստորագրելու, որով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է, որոնց բոլոր բնակիչները գյուղերը լքել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

1or.am-ը կապ հաստատեց Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ՝ պարզելու համար, թե այս հայտարարությունների ֆոնին գյուղում ինչպիսի՞ տրամադրություններ են, արդյոք մարդկանց շրջանում խուճապ կա՞.

«Ոչ մի խուճապ էլ չկա, մենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա»:

Մեր հարցին՝ արդյոք վերջին շրջանում գյուղից արտագաղթողները շա՞տ են, Աղբալյանը պատասխանեց.

«Մեր մոտից չեն արտագաղթում, գնում են արտագնա աշխատանքի, բայց չեն արտագաղթում»:

Մարիամ Նալբանդյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular