ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարո՛ն վարչապետ, բա եկեք, մեր դիմաց կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք՝ կնվիրենք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքը մեզ համար է վիրավորական կատեգորիա, իրենց համար բարեկամության խորհրդանիշ է: Այս մասին ԲԴԽ-ի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը:

«Բա բանակցություններին դա չի խանգարի՞, որ թուրքերը լսեն, որ հայերի ասած «թուրք» բառից դատավորները կամ պետական այրերը վիրավորվում են: Բա ձեզ համար ձեր եղբայրներն են, ինչու՞ եք  վիրավորվում այդ բառից»,- ասաց նա:

Կարին Տոնոյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «Պարո՛ն վարչապետ, Ձեզ եմ դիմում, այդ ԱԺ-ի բեմում այդքան ոստիկաններով, սաղավարտներով, վահաններով շրջապատված, մուկն էլ բերեք՝ էդպես կթփրտա: Բա եկեք, մեր դեմ կանգնեք առանց ոստիկանների, բա եկեք ծնողների դեմը կանգնեք, «նախկիններ» ասելով չհոգնեցի՞ք: Եկեք մեզ հետ խոսեք, գլխարկը կորցրե՞լ եք, կնվիրենք այդ դուխով գլխարկը»:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթ են սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular