ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մայրերին, ովքեր իրենց երեխաների հետ մանկասայլակով մասնակցում են երթին: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Ես հատուկ խոնարհվում եմ սիրելի մայերեր Ձեզ առաջ: Դուք և ձեր երեխաները մեր երկրի ապագան եք և հենասյունը: Շնորհակալ եմ շատ:

Ժողովուրդ ջան, այսօր Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ճգնաժամ չկա և լոգիստիկ խնդիրներ են: Եթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում: Եվ այդ ամենի համար ոստիկանների մեկ ամսում 30 հազար միլիարդ դրամ պարգևավճար է տվել: Որովհետև նա ավելի շատ իր սեփական առոթն է սիրում, այլ ոչ թե ժողովրդին»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular