ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն Գարեգին Նժդեհից դեպի Ֆրանսիայի հրապարակ քայլերթի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում արած հայտարարություններին:

«Ժողովուրդ ջան, այսօր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել է` «կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն»:

Ժողովուրդը և ազգը երբեք չի մաշվում․ մաշվում են դավաճանները ու սրիկաները։ Ժողովուրդը և ազգը ա՛յ սենց օրեցօր ոտքի է կանգնում ու դավաճաններին վռնդելու է»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Ազգային ժողովում անդրադառնալով քաղաքական ընդդիմության բողոքի ակցիաներին, հայտարարեց.

«Բայց, քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործողություններն արդեն ոչ թե իշխանության դեմ են, այլ այլևս հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը, որ, ա՛յո, եթե մեզ չմիանաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ձեզ համար կստեղծենք անհարմարություններ։ Քաղաքական նշանակությունն այլևս սպառված է և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար։ Գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։ եթե հիշում եք, այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ Դե հիմա տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականացնել, այդ ուժն ինքն իր նկատմամբ իրականացնում այդ կարգախոսը։ Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», – հայտարարեց վարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular