ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային ճնշումն է այն միակ միջոցը, որով մենք պետք է հասնենք հաջողության, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե որքան են շարունակվելու բողոքի գործողություններն ու ինչ գործնական քայլեր պետք է իրականացվեն՝ պայքարը վերջնակետին հասցնելու համար։

Սեյրան Օհանյանը նշեց՝ պայքարի մեկնարկից ի վեր հանրային ճնշումն ուժեղացել է, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են միացել «Դիմադրության» շարժմանը․ այդպես էլ շարունակելու են, մինչև հասնեն նպատակին։

«Մենք այդ առումով հասել ենք մի բնագծի, որտեղ մեր հիմնական ուժը հավաքագրել ենք, և պետք է վճռականություն ցուցաբերել, որ մեր շուրջ ավելի մեծ համախմբում լինի, մեր դիմադրության թափանիվն ավելի մեծ ուժով առաջ գնա», - ասաց նա։

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց՝ եթե չլիներ համաժողովրդական լայն ընդվզումը, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ զիջումների գնացած կլիներ։

«Մենք լուրջ ձեռքբերումներ ունենք այս ընթացքում, դա ակնհայտ է։ Առնվազն խախտել ենք այն ժամանակացույցը, որով Փաշինյանը պատրաստվում էր հանձնել Արցախը, այդ թվում՝ Հայաստանից որոշ տարածքներ։

Ի՞նչ պետք է անենք․ բանաձևը պարզ է և հստակ՝ պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը», - ասաց Սաղաթելյանը։

Նա նաև վստահեցրեց՝ պայքարն այս տեմպով շարունակելու դեպքում հաջողության կհասնեն, բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացն առջևում է։

«Այն տարբերակը, որը Նիկոլն է ասում՝ ժողովո՛ւրդ ջան, եթե սխալ եմ, ինձ պատերի տակ «գյուլլեք», այդ նախադասությունը, որն անընդհատ ասում է, մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու»։ Բայց ովքեր գործել են դավաճանություն, դատարանի առջև պատասխան տալու են, վստահ եղեք», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular