ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են միջպետական սահմանին։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը տենդագին կերպով շտապում է ինչ-որ բան ամրագրել՝ այս հարափոփոխ աշխարհաքաղաքական իրավիճակում.

«Մենք տեսանք, թե ինչ կարելի էր սպասել Բրյուսելյան հանդիպումից: Հենց հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմից նորից կրակոցներ հնչեցին, և սա, կարծում եմ, որոշակի պատկերացում է տալիս, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ Ադրբեջանի կառուցողականության մակարդակից: Ադրբեջանն առայժմ փորձում է կորզել իր համար առավելագույնը՝ օգտվելով իրավիճակից և քաջ գիտակցելով, որ օրեցօր աշխարհում, տարածաշրջանում, Ադրբեջանում և Հայաստանում կարող են տեղի ունենալ էական փոփոխություններ, որոնք իրենց հնարավորություն չեն տա ստանալ այն, ինչ ուզում են: Եվ դրա համար փորձում են օր առաջ անել ինչ հնարավոր է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Այվազյանի խոսքով՝ այսպիսի հանձնաժողովներից ոչ մի լավ բան պետք չէ սպասել.

«Մեր կողմը, երբ մոտենում է բանակցային սեղանին՝ լինի դա անկլավների հարցը, լինի Բերձորի, որը պորտալար է, որ կապում է Հայաստանն Արցախին և որտեղ դեռ հայկական համայնքներ գոյություն ունեն, պետք է ինչ-որ տեսլական ունենա: Ադրբեջանն իր համար այդ տեսլականը հստակ ունի և ներկայացնում է այն նաև համաշխարհային հանրությանը: Հայկական կողմը, ըստ էության, խուսանավում է՝ փորձելով մի կողմից գոհացնել Կրեմլին և Եվրոպային, մյուս կողմից՝ որոշ չափով բալանսավորել իրավիճակը երկրի ներսում, ավելի չգրգռել դժգոհության մակարդակը՝ հնարավոր զիջողական քայլերի պարագայում: Վստահորեն կարելի է ասել՝ հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular