ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին զանգ–2022–ը Հայաստանում. Անսովոր սովորույթներն ու առանձնահատկությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարություն է տարածել հանրապետության դպրոցներում վերջին զանգի մասին։ Նշվել է, որ շրջանավարտներին հասուն տարիք ուղեկցող զանգը կհնչի հունիսի 3-ին և 6-ին։

Հնգօրյա ուսումնառությամբ դպրոցներն ավարտած աշակերտները հունիսի 3-ին հրաժեշտ կտան ուսուցիչներին և ընկերներին, իսկ վեցօրյա ուսուցում ունեցող դպրոցներում վերջին զանգը կհնչի հունիսի 6-ին։ Հայաստանում 2022 թվականի վերջին զանգը կհնչի 20000 12-րդ դասարանի շրջանավարտների, ինչպես նաև 34000 9-րդ դասարանցիների համար։

Ընդհանրապես, Հայաստանում այդ տոնը գործնականում չի տարբերվում այլ երկրներից։ Հայաստանում իրենց ուսումնառության ավարտն են նշում ինչպես իններորդ դասարանցիները, այնպես էլ ավագ դպրոցի աշակերտները։ Անցած տարիներին դպրոցներում վերջին զանգը հնչում էր մայիսի վերջին, սակայն աշխարհակարգի փոփոխությունների պատճառով ժամկետները փոխվել են։

Շատ վաղ առավոտից անհանգիստ երեխաները գնում են դպրոց, բայց ոչ այնպես, ինչպես երկար տարիներ եղել է։ Չէ՞ որ նրանք հրաշալի գիտակցում են ունեն, որ հետագայում այնտեղ չեն վերադառնա։ Առավոտյան, ավանդույթի համաձայն, երեխաները լսում են ուսուցչական կազմի հրաժեշտի խոսքը։ Հետո հավաքվում են մեծ դահլիճներում։ Որպես այդպիսի վայր կարող են ծառայել թատրոնի շենքերը։ Իրականում, շատ դեպքերում միանգամից մի քանի դպրոցներ հավաքվում են մի մեծ դահլիճում, որտեղ նրանցից յուրաքանչյուրը հրաժեշտի ծրագիր է ցուցադրում։ Այստեղ ամեն ինչ դասական է՝ պարեր, երգեր, բանաստեղծություններ և հետաքրքիր համարներ։

Դրանից հետո նաախկին աշակերտները զբոսնում են քաղաքում։ Բայց կա մեկ ոչ այնքան լավ ավանդույթ: Տղաները հաճախ նստում են ղեկին (ինչն անօրինական է) և սկսում են ազդանշան տալ վանկարկելով իրենց ավարտած դասարանը, օրինակ «Տասներկուերորդ «Ա»։ Բայց, ցավոք, ավտոճանապարհներին հաճախ են պատահարներ լինում։

Դրանից հետո աղջիկներն ու տղաները գնում են վերջին պարահանդեսին պատրաստվելու։ Ավարտական ​​երեկոյին տղաները կարծես թե նորից են բացահայտում միմյանց: Ի վերջո, աղջիկներն այնքան գեղեցիկ են լինում, իսկ տղաները թվում են այնքան մեծ ու քաջ: Երգեր, պարեր ու արցունքներ հավերժական ընկերության խոստումների միջով... Այսպես են ավարտում իրենց երեկոները դասընկերները՝ տխուր, ուրախ ու պատրաստ նոր ու ոչ պակաս հետաքրքիր կյանք մտնելու։ Նշենք, որ կան դպրոցներ, որոնք երեկոյան պարահանդեսներ են անցկացնում դպրոցի բակում կամ քաղաքից դուրս։ Դա արդեն կախված է մարդկանց ցանկությունից ու կարողությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular