ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը այդ բանակցությունների կողմ չէ. Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Բրյուսելում գտնվող իր վստահելի աղբյուրները հայտնում են, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի է բերվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Այնուհետև պատգամավորը կետ առ կետ ներկայացրել էր պայմանագրի էական կետերը:

Ղազինյանի գրառումը հասարակության շրջանում լայն քննարկումների տեղիք տվեց, բայց պաշտոնական կերպով որևէ առարկում կամ հաստատում այդպես էլ չեղավ:

1or.am-ը փորձեց գրառման իսկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ այս թեմայով որևէ տեղեկատվության չեն տիրապետում, որ դա «ավելի բարձր» մակարդակների հարց է, իսկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը մեր հարցերին չի կարող պատասխանել, քանի որ երկրում չէ:

Մենք կապ հաստատեցինք նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում որևէ մեկնաբանություն չտվեց՝ ասելով.

«Կոնկրետ այդ գրառման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Հարցին՝ Բրյուսելում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների մասին Արցախում որևէ տեղեկատվություն ունե՞ն, Ավանեսյանը պատասխանեց.

«Արցախը այդ բանակցությունների կողմ չէ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular