ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է. Կադիրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինվորները պետք է հնարավորինս շուտ հանձնվեն և դադարեն պաշտպանել խամաճիկ պետության շահերը։ Ուկրաինացի մարտիկներին ուղղված նման կոչով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդես է եկել Telegram-ի իր ալիքում։

Կադիրովի խոսքով՝ ուկրաինացիների թիվը, որոնք գնահատել են ռիսկերը և որոշել են հանձնվել, օրեցօր աճում է։ Չեչնիայի ղեկավարը հորդորել է Ուկրաինայի զինված ուժերին արթնանալ և վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, հակառակ դեպքում, Կադիրովի խոսքով, իրենց սպասում է «տոմս մի ուղղությամբ»։

«Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է, քանի որ մենք պայքարում ենք արդար գործի համար, հանուն ազատության և խաղաղության՝ առանց ազգայնականության Դոնբասում և ամբողջ Ուկրաինայում», - գրել է Չեչնիայի ղեկավարը։

Հանձնվելու որոշումը, ինչպես գրել է Կադիրովն իր բլոգում, պետք է անհապաղ ընդունվի, քանի որ ռուսական զորքերի հարձակումը սրընթաց զարգանում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular