ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳՆ ներսում լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Դիմադրություն» շարժման մասնակիցները վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկեց երթ Երևանի փողոցներով:
 
Անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ երթը հասավ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքին, որտեղ նրանց սպասում էին պատ կազմած ոստիկանները:
 
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ն չի առաջնորդվում Հայաստանի ժողովրդի շահերով, ուստի պետք է շրջափակել շենքի մուտքերը, որից հետո երթի մասնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, մոտեցան ԱԳՆ-ի շենքի մուտքին և սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ դավաճան»: Նա հրահանգեց որևէ այլ գործողություն չանել, միայն արգելափակել մուտքերը:
 
Իշխան Սաղաթելյանը Արտգործնախարարությունում աշխատող բազմաթիվ դիվանագետներին կոչ արեց անջատվել Նիկոլից, չկրել այն դավաճանության պատասխանատվությունը, որն ինքը ստանձնել է: 
 
Իրականում, Բրյուսելյան հանդիպման արդյունքներն անգամ ԱԳՆ շատ աշխատակիցների համար են շոկային եղել, որովհետև չեն պատկերացրել նշաձողի՝ այդ աստիճանի իջեցում: 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ դիմադրություն-բունտ է հասունանում ԱԳՆ-ում: Այս պահին հայտնի չէ՝ դրանք ինչ տեսքով կլինեն, բայց այն, որ ոչ ոք չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել և Փաշինյանի պայմանավորվածությունների իրականացման հարցում դերակատարություն ունենալ, փաստ է:  
 
Մեր տեղեկություններով՝ ընդդիմության գործողությունները նախարարության ներսում հակաիշխանական տրամադրություններն ավելի են սրել, և դիվանագետները իշխանության դեմ դուրս գալու քաջություն են ձեռք բերել: Այնպես որ, առաջիկա օրերին կերևա, թե դիվանագիտական  կորպուսում ինչ զարգացումներ կլինեն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular