ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ ՀՀԿ շրջանային խորհուրդների կազմակերպիչների տներում խուզարկություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղ առավոտվանից խուզարկություն է իրականացվում ՀՀԿ Նոյեմբերյանի և Գյումրիի շրջանային խորհրդի կազմակերպիչների տանը:
 
ՀՀԿ Նոյեմբերյանի շրջանային խորհրդի կազմակերպիչ Կարո Գրիգորյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Նոյեմբերյանում չի և ոչ մի ինֆորմացիա չունի: Մեր հարցին, թե ինչ նպատակով է իրականացվել խուզարկությունը, Գրիգորյանը պատասխանեց.
 
«Մեզ ոչ մի հստակ բան չեն ասել: Ես տեղյակ եմ, որ միայն մեզ մոտ չի իրականացվում խուզարկություն, այլ նաև ՀՀԿ այլ շրջանների խորհրդի կազմակերպիչների տներում, բայց ոչ մի հստակ պատճառ ու մեկնաբանություն չեն ներկայացնում: Ենթադրելի է, որ պատճառը մեր «Դիմադրություն» շարժումն է, նպատակը՝ դրա կասեցումը»:
 

Հավելենք, որ, որ վաղ առավոտից խուզարկությունների մասին ահազանգել են նաև ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները։

 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular