ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին, որպեսզի Ադրբեջանի դիկտատորը ինչ-որ չափով գոհ լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։

Մասնագետների շրջանում կարծիք կա, որ այս հայտարարությամբ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, բացառապես խոսվում է «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, ինչը լավագույն դեպքում ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի խոսքով՝ ԵԽ նախագահի՝ երեկ արված հայտարարությունը նորություն չէ.

«Չկա մի բան, որը փոփոխել հնարավոր չլինի, ուղղակի արդեն մնում է փոփոխողների հմտության հարցը: Արդեն բավականին երկար ժամանակ համառորեն ներկայացվում է Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների խնդիրը: Կարգավիճակի վերաբերյալ հայկական դիվանագիտության բառապաշարի մեջ կա՛մ ոչինչ չկա, կա՛մ չի շեշտվում, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը՝ անկախ պետությա՞ն, թե Ադրբեջանի կազմում: Այս բանաձևը բավականաչափ լղոզված է, և պրոցեսը բավականին երկար է ձգձգվում:

Հայտարարությունն ընդունվել է հենց այս ձևով, որպեսզի Ադրբեջանի դիկտատորը ինչ-որ չափով գոհ լինի և կարողանա ինչ-որ բան ներկայացնել իր հասարակությանը պետության ներսում, քանի որ, ինչպես գիտեք, նաև Ադրբեջանում լարվածություն կա: Իսկ մեր հասարակության կողմից արդյոք այս մեկնաբանությունը թույլ կտրվի՞ իրականացնել այն ձևով, ինչպես պատկերացնում է Ադրբեջանը, արդեն կախված է մեզնից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Այվազյանը:

Մարիամ Նալբանդյան 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular