Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտադրված է Նոյեմբերյանում. «Moviyan», երբ մարզում աշխատելն առավելություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

29-ամյա դիզայներ, նկարիչ-մոդելավորող Մերի Ամիրաղյանը սահմանամերձ Նոյեմբերյանում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. փոքրիկների ու նրանց մայրիկների համար իր ձեռքով գլխակապեր, մազակալներ ու գլխարկներ է պատրաստում.

«Moviyan անունը ստեղծվել է դեռևս 2012 թվականին, երբ ես դեռ 4րդ կուրսի ուսանող էի: Որոշել էի, որ այն հագուստը, որը պիտի ցուցադրվի դիպլոմային աշխատանքի ժամանակ, պիտի լինի իմ ստեղծած ապրանքանիշով: Հիշում եմ՝ ամբողջ օրը մտածում էի, գրում, ջնջում, ոչ մի անուն դուրս չէր գալիս, ինչ մտածում էի, մեկ ժամ հետո ասում էի չէ, էս մեկն էլ չեղավ: Ու շաբաթներ շարունակ մտածելուց հետո ընտրեցի Moviyan-ը՝ Մերի Մովսեսի Ամիրաղյան-ը մեկ անվան մեջ:

Ավարտելուց հետո եկա Նոյեմբերյան, դե, բնականաբար, այստեղ հենց իմ մասնագիտությամբ աշխատանք չկար, նորաձևության սրահ բացելու համար ռիսկի չդիմեցի, և այդպես որոշեցի, որ կսկսեմ աքսեսուարներից, քանի որ դեռևս ուսանողական տարիներին հագուստի բրոշներ էի պատրատում, ամեն ինչ ուզում էի փորձել, տեսնել՝ ի՞նչը ավելի լավ կստացվի: Ծնողներիցս հիսուն հազար դրամ վերցրեցի՝ աքսեսուարներ պատրաստելու տարբեր պարագաներ գնելու համար: Այդ ժամանակ շատ նորաձև էին «աբադոկները»՝ հուլունքներով, ծաղկային հետաքրքիր լուծումներով, և դա էլ ինձ ոգեշնչեց, որ փորձեմ. բացեցի ֆեյսբուքյան էջ և անհամբեր սպասում էի իմ առաջին պատվերին»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է Մերին:

No description available.

Մերիի խոսքով՝ սկզբնական շրջանում շատ դժվար էր Երևանից հեռու լինելը, քանի որ ամեն մանրուքի համար ստիպված էր երեք ժամ ճանապարհ գնալ, որ գնի անհրաժեշտ պարագաները.

«Պատվերներ ուղարկելն էլ էր խնդիր, քանի որ ամեն անգամ չէի կարող ես ինքս գնալ Երևան, բայց ես չէի հիասթափվում, քանի որ նպատակներին հասնելու համար պայքարել էր պետք: 

Մարզում աշխատելն իմ կարծիքով առավելություն է, թող ոչ ոք չբողոքի, որ մարզերում աշխատանք չկա, ուղղակի մեծ ցանկություն և աշխատասիրություն է պետք: 

Իմ հիմնական սպառողները մայրիկներն են: Այս պահին ինձ օգնում են երեք աղջիկներ և մայրիկս, հիմնական վաճառքներս օնլայն են»:

Իր գործում Մերին դժվարանում է թերություններ նշել, քանի որ իսկապես սիրում է աշխատանքն ու ամեն ինչ հաճույքով է անում.

No description available.

«Հիշում եմ՝ սկզբնական շրջանում ինձ համար հագուստ գնելիս այնքան չէի ուրախանում, ինչքան նոր կտորներ, նոր նյութեր գնելիս, անչափ ոգևորվում էի, երբ նոր մտքերի համար նոր խանութներ էի բացահայտում: Երևի միակ թերությունը միշտ ծանրաբեռնված լինելն է, հանգիստ ասվածը վերջին տարիներին չգիտեմ՝ ինչ է: Մի անգամ՝ գերհոգնած ժամանակ, գիշերը ժամը երեքին որոշեցի, որ վերջ, էլ պատվերներ չեմ ընդունում, բայց ամեն ինչ շուտ անցավ: Արդեն անհատական պատվեր չեմ վերցնում, քանի որ մի պահ զգացի, որ սկսում եմ աշխատանքս անել ուղղակի որպես պարտականություն, իսկ հիմա մտքերիս ազատություն եմ տվել և ավելի հանգիստ եմ:

Ինձ մոտիվացնողը ինձ շրջապատող լավ մարդիկ են, հաճախորդներս, ովքեր իրենց դրական ու ջերմ խոսքերով այնպես են անում, որ ես էլ ավելի շատ սիրեմ աշխատանքս: Այնքա՜ն հաճելի է գնահատված և սիրված լինելը և երբ հաճախորդները դառնում են հարազատ մարդիկ: Եվ, առհասարակ, ցանկացած գեղեցիկ երևույթ ինձ մոտիվացնում է, վերջին շրջանում՝ նաև իմ նոր աշխատասենյակը»:

Մերիի խոսքով՝ հաճախորդների հետ իր շփումը միշտ ջերմ ու դրական է.

No description available.

«Ուրախ եմ, որ ինձ այդքան լավ մարդիկ են հանդիպում: Շուտով արդեն 10 տարի է, բայց միայն մի կոնֆլիկտ է եղել, երբ վստահությունս չարաշահել են, մնացածը միայն ջերմ խոսքեր են եղել: Ամենահիշվող պատվերը, երբ նոր էի սկսել աշխատանքս, մի աղջիկ քառասուն հազար դրամի գլխազարդեր էր պատվիրել, այնքա՜ն էի ուրախացել ու ոգևորվել: Եղել են պատվերներ, երբ ինչ որ գումարի չափ են նշել, երեխայի տարիք ու գրել՝ ինչ ուզում ես, քո սրտով մի բան ուղարկիր:

Եղել են դեպքեր, երբ հաճախորդները գրել են՝ կլինի ձեր մոտից վերցնենք պատվերը, որ ձեզ հետ էլ ծանոթանանք: Իսկ բծախնդիր հաճախորդների հետ շատ համբերատար եմ եղել, երբ բանտի կես սանտիմետրն անգամ ուզեցել են մեծացնել կամ փոքրացնել: Ու հենց այդ բծախնդիր հաճախորդների շնորհիվ էլ այլևս պատվեր չենք վերցնում (կես կատակ կես լուրջ)»:

Իր փոքրիկ բիզնեսում Մերին կարևորում է ինքնուրույն լինելը, երբ ինքն է որոշում՝ ինչ է ուզում, ինչ է անելու, և պարտադրող ոչինչ չկա.
 
No description available.
 
«Համագործակցության առաջարկներ շատ եմ ստանում և՛ մանկական խանութներից, և՛ ընկերություններից, ովքեր համախմբում են հայկական արտադրությունը, բայց այս պահին դեռ ժամանակի մեջ չտեղավորվելու պատճառով միայն մեկ խանութի հետ եմ համագործակցում:
 
Առաջիկայում ուզում եմ նաև հագուստի տեսականի ավելացնել վաճառքում, բայց այս պահին չեմ ուզում շատ փակագծերը բացել, Աստված առաջ»:
 
Մարիամ Նալբանդյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина Манукяну
Самое популярное