Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը՝ նոր ոգով ու ակնկալիքներով. Նոյեմբերյանում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հուլիսի 23-24-ին` ավանդական Վարդավառի օրերին, Նոյեմբերյանի Շահրիգոլ կոչվող սարում երկրորդ անգամ կկայանա «Ջանգյուլում» փառատոնը։

Թումանյանական շնչով սիրելի ավանդույթը «Բերդավան» հիմնադրամի կողմից այս տարի կանցկացվի նոր ոգով ու նոր ակնկալիքներով.

«Մեր հիմնադրամն իր առջև նպատակ է դրել վերականգնել ու զարգացնել համայնքի կյանքն ու ակտիվությունը, նպաստել բարեկարգմանը։ Պահպանելով մեր գլխավոր նպատակը՝ որոշեցինք այս տարի արդեն երկրորդ անգամ իրականացնել նոյեմբերյանցիների ամենասիրելի ավանդույթներից մեկը՝ Վարդավառի տոների Ջանգյուլումը։

Մենք ցանկանում ենք Նոյեմբերյան աշխարհին հետ բերել միշտ սպասված տոնակատարությունը՝ իր ողջ մանրամասնությամբ ու հմայքով, վերականգնել ու պահպանել մեր ավանդույթները»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է «Բերդավան» հիմնադրամի խորհրդի անդամ, «Ջանգյուլում» փառատոնի կազմակերպիչներից Գոհար Ասլիկյանը:

Երգ ու պար, ուրախ խաղեր ու ժամանց, բնություն ու ակտիվ հանգիստ: Փառատոնին  կմասնակցեն երգի-պարի ազգագրական խմբեր Վրաստանից և Երևանից, ինչպես նաև՝ տեղի մշակութային խմբերը: Կազմակերպչական թիմը ամբողջությամբ կամավորներ են, աշխատանքն իրականացվելու է թիմային բաժանումներով՝ ավելի արդյունավետ աշխատելու համար:

Նախորդ տարի «Ջանգյուլում»-ն ավելի քան 200 մասնակից է ունեցել: Գոհարի խոսքով՝ այս տարի արդեն ավելի շատ մասնակիցների են սպասում, քանի որ բոլորը խոստացել են վերադառնալ՝ ավելի մեծ խմբով.

«Նախորդ տարվանից արձագանքներն իսկապես անսպասելի շատ դրական էին, նույնիսկ անձրևային եղանակն ու ֆորսմաժորային իրավիճակները՝ եղանակով պայմանավորված, չխոչընդոտեցին ամբողջ ընթացքը։ 

Այս պահին առաջարկվող փաթեթների մշակման փուլում ենք, թե ինչպես պետք է մասնակցել փառատոնին։ Կլինի հիմնադրամին նվիրատվությունով, և փառատոնից գոյացած գումարը կծառայի հստակ նպատակի, որի մասին առաջիկայում կխոսենք:  
Ինչպես անցած տարի, այս տարի էլ կունենանք հովանավոր գործընկերներ՝ «Դարոյինք» ՍՊԸ-ն, Արզնին, և բազմաթիվ անհատներ»: 
 
Հավելենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: Գրանցվելու կարգին վերաբերող մանրամասներին կարող եք ծանոթանալ «Բերդավան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
 
Մարիամ Նալբանդյան
Հող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինի
Ամենադիտված