Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ նոր աղետ է սպասվում, հարևանների բյուջեներն արագ աճում են, մեզ մոտ ժողովրդի հիմնական մասը զբաղված է խաղադրույք անելով. Հրանտ Բագրատյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2000-2017 թ-ը երկրում սովորաբար ծնվում էր 40 հազար երեխա, մահանում էր ՝ 25 հազար մարդ։ Վերջին երկու տարին ծնվում է 35 հազար երեխա, մահանում է 35 500 մարդ։ Վերջին հարյուր տարիների ընթացքում, առաջին անգամ է ,որ բնական աճը բացասական է։

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 000 մարդով։

Բագրատյանի գնահատմամբ՝ կան վիճակագրական թվեր, որ սահմռկեցուցիչ են։ Օրինակ՝ տարեկան ունենում ենք 15-17 հազար ամուսնություն, իսկ ամուսնալուծվում է 3000-3500-ը, այսինքն՝ 20 տոկոսը։

Ինչ վերաբերում է երկրում զբաղվածությանը վերաբերող պատկերին, ապա Բագրատյանը նշեց, որ  5 տարվա մեջ զբաղվածության թիվը  1 մլն 11 հազարից իջել է 993 հազարի։

«Սա այն դեպքում , երբ իշխող վարչակազմը հայտարարում է, թե գրանցված աշխատողներն ավելացել են։ Տասն անգամ բացատրեցինք, որ ձեր վիճակագրությունը ֆիքսում է, որ անընդհատ զբաղվածների թիվը պակասում է։ Մեզ ասում են՝ գործազուրկների թիվը պակասում է։ Ժողովուրդ ջան գործազուրկների թիվը պակասում է ոչ թե , որ աշխատողներն են ավելացել, այլ նախկինում գործազուրկ եղած մարդիկ թողել ու գնացել են երկրից»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով գնաճին, Բագրատյանն ընդգծեց, որ 2018-2021թ-ը եղել է  12,7 տոկոս գնաճ։Մինչդեռ, 2013-17 թթ-ին արձանագրվել է 6,3 տոկոս։

«Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել։ Տնտեսությունը  չորս տարում աճել է 11 տոկոս։Իշխող վարչախումբը եկել և խոսք էր տվել, որ տարեկան 7-9 տոկոս աճ։ Այսինքն ՝ իրենք կատարել են խոսումի ¼-րդ մասը։ Բա սա ձախողում չէ՞։ Սակայն սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, Թուրքիայի ու Իրանի մասին չեմ խոսում, աճում են ավելի արագ։ Նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեր հնարավորությունների հետ։ Իսկ սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար»,- հավելեց նա։

Մանրամասնելով, թե չորս տարվա ընթացքում արձանգրած 11 տոկոս  տնտեսական աճը ինչի հաշվին է եղել, Բագրատյանը նշեց․

«11 տոկոս աճի առյուծի բաժինը ՝ խաղերն են, զվարճությունները, որը կրկնապատվել է և հանքարդյունաբերությունն է՝ 20 տոկոսից հասել է 26-ի։ Այսինքն՝ եկել ես խաղերն ես տարածում։ Ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ։ Ժողովրդի հիմնական մասը ամբողջ օրը զբաղված է խաղաղդրուքներ կատարելով։ Երկրորդ բանը որ արել են, գնել են շատ էսքկավատորներ և հանքեր է որ քանդում են»։

Հայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված