Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարճաժամկետում անշարժ գույքի շուկայում գնանկման սպասել պետք չէ. Նաիրի Սարգսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երևանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում, օրինակ, մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: 

Զուգահեռ, բնակարանների գները բարձրացան նաև մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Երևանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում, որտեղ ակտիվորեն սկսել է զարգանալ բնակարանաշինությունը:

«Աուդիտորների Պալատի» նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում գնաճի մի քանի պատճառ կարելի է առանձնացնել.

«Առաջինը ընդհանուր գնաճն է, որը, բնականաբար, իր ազդեցությունը պետք է թողներ  նաև անշարժ գույքի վրա: Երբ մենք ունենք ընդհանուր գնաճ, ընդ որում, եթե Վիճակագրական կոմիտեն հրապարակում է 7 տոկոս, իրականում այն շատ ավելի բարձր է, դա ազդեցություն է թողնում նաև շինանյութի արժեքի վրա:

Երկրորդ հանգամանքն արտարժույթի արժևորումն է: Սովորաբար երբ ինչ-որ ապրանք, տվյալ դեպքում՝ արտարժույթը, արժևորվում է, դրա հիման վրա գնաճ է տեղի ունենում, հետագայում գների ճշգրտում, նորից հետ գնալ նույն գներին, որպես կանոն, տեղի չի ունենում: Հնարավոր է, որոշակի չափով գնանկում նկատել, բայց շատ դեպքերում դա էլ տեղի չի ունենում:

Երրորդ պատճառը պահանջարկի աճն է՝ պայմանավորված մի քանի գործոններով, որոնցից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն է, որի պատճառով շատ մարդիկ՝ թե՛ ՌԴ կամ Ուկրաինայի քաղաքացի հայազգիներ, թե՛ հենց այդ երկրների քաղաքացիներ հայտ են ներկայացրել՝ ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերելու:

Այդ հանգամանքներից է Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց ձևավորած պահանջարկը, ինչպես նաև՝ եկամտային հարկի արտոնությունը չեղարկելը՝ սկզբում Կենտրոն համայնքում, այնուհետև՝ ըստ գոտիականության՝ Երևանում, ինչը նշանակում է, որ այս ընթացքում հեռահար նպատակ ունեցող բոլոր անձինք շտապողականություն են դրսևորելու և բնակարան են ձեռք բերելու, որպեսզի օգտվեն եկամտահարկի արտոնությունից: Եվ պահանջարկի այսքան ավելացմանը զուգահեռ՝ անտրամաբանական կլիներ, որ գնաճ տեղի չունենար նաև անշարժ գույքի շուկայում»:

Հարցին՝ թե երբ կարող ենք ակնկալել, որ անշարժ գույքի շուկայում գնաճը կկարգավորվի, տնտեսագետը պատասխանեց.

«Կարճաժամկետում, կարծում եմ, չարժե սպասել, որովհետև պահանջարկը կա: Եվ նորից կրկնեմ՝ գնաճից հետո շատ դժվար է նորից գնանկման գնալ: Երկարաժամկետ պլանում միգուցե հնարավոր լինի սպասել, բայց երկարաժամկետ կանխատեսումներ չանենք, որովհետև աշխարհում ամեն օր բան է փոխվում, և այդպիսի կանխատեսումները տեղին չեն լինի հաստատ: Կարճաժամկետում անշարժ գույքի շուկայում գնանկման սպասել պետք չէ»:

Մարիամ Նալբանդյան

Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է
Ամենադիտված