Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատվածական դիվանագիտությունը հավասար է դիվանագիտության չգոյության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը արձանագրված է միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախյան հակամարտությունը մնում է չլուծված, քանի որ հրադադարը հիմնախնդրի վերջնական կարգավորում չի ենթադրում։ Ուստի, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց միջազգային լծակներն օգտագործելով, շանտաժի միջոցով և հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, փորձում են հասնել իրենց համար նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ այս պայմաններում հայկական կողմին այլ ելք չի մնում, քան ակտիվ աշխատել միջազգային հանրության համապատասխան շրջանակների հետ՝ թուրք-ադրբեջանական ախորժակը զսպելու նպատակով։

Մեզ համար առաջնային խնդիր է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցությունների վերամեկնարկի հարցը, ինչը մինչ այժմ տեղի չի ունենում։ Եվ, ընդհանրապես, այս համատեքստում հայկական կողմից շատ նուրբ դիվանագիտական մոտեցումների կիրառում է պետք, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացումը չարտածվի նաև Արցախյան հիմնահարցի վրա։ Առավել ևս, որ Ադրբեջանը փորձում է օգտվել այս հակասություններից ՝ հակամարտության միակողմանի լուծում պարտադրելու նպատակով։ Միաժամանակ, անհրաժեշտ է աշխարհի տարբեր դերակատարներին ներկայացնել Ադրբեջանի հանցագործ դեմքը՝ մասնավորապես Արցախը հայաթափելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու մտադրությունները։

Սակայն ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հոխորտում է Հայաստանի ու Արցախի հասցեին, պատմական փաստերը խեղաթյուրող և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և ատելություն սերմանող հայտարարություններ է կատարում, սակայն նրա հայտարարությունները ՀՀ իշխանությունների կողմից, որպես կանոն, մնում են անպատասխան։ Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ Փաշինյանը վերջապես իր մեջ ուժ գտավ խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետևողական քաղաքականության մասին։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի իշխանությունների տևական լռության ֆոնին այս հարցերի բարձրացումը, ըստ էության, միայն փոքրիկ մխիթարանքի տպավորություն է թողնում։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ միջազգային հանրությանը հղված ուղերձները պետք է լինեն հստակ, որ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության պայմաններում անհնարին է դառնում Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանը օրեր առաջ հայտարարում էր, թե այլ տարբերակ չի տեսնում, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։

Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, գործի դնելով իրենց ահռելի հնարավորությունները և կապերը, յուրաքանչյուր դիվանագիտական հարթակ օգտագործում են հակահայկական արշավ ձեռնարկելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իրենց պայմանները պարտադրելու նպատակով։ Եվ եթե հայկական կողմը հակադարձող քայլեր չձեռնարկի, ապա միջազգային հարթակում Հայաստանի դիրքերը շարունակաբար թուլանալու են։ Ուստի, անհրաժեշտ է լարել ուժերը և ամենօրյա ռեժիմով, ամեն հարմար առիթի միջազգային հանրության առջև բարձրացնել, միջազգային դերակատարներին հիշեցնել Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների և արցախահայության գլխավերևում թևածող ցեղասպանության վտանգի մասին։ Եվ դա պետք է անել ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Հատվածական դիվանագիտություն չի լինում, հատվածական դիվանագիտությունը հավասարազոր է դիվանագիտության չգոյության: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, ԱԳՆ-ն՝ իր դիվանագիտական համակարգով հանդերձ, խորհրդարանը և մյուս պետական հաստատությունները, որոնք արտաքին շփումների մեջ են ներգրավված, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, հասնեն տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունների ընդունմանը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել սփյուռքահայ համայնքների հետ, նրանց միջոցով կոորդինացնել գործողությունները։ Այլապես ստացվում է, որ ընդդիմությունն ու առանձին անհատներն իրենց ունեցած համեստ հնարավորություններով ավելի շատ աշխատանք են կատարում, քան գործող իշխանությունները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»
Ամենադիտված