Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը գտել են տարաձայնության կետեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Kommersant.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մտել են վեճի մեջ, որն անմիջականորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն, այնուամենայնիվ, վտանգում է դառնալ նոր լուրջ վեճի առարկա։ Դրա պատճառը այն փոքր անկլավային տարածքներ են, որոնք գոյություն են ունեցել խորհրդային տարիներին սահմանի երկու կողմերում, սակայն 1990-ականների սկզբին հակամարտության բռնկումից հետո դե ֆակտո անցել են այն պետությունների վերահսկողության տակ, որոնց տարածքները շրջապատում են դրանց: Բացի ամենամեծ էքսկլավային տարածքից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից, որի նկատմամբ Բաքուն երբեք չի կորցրել վերահսկողությունը, կան ևս հինգ նման անկլավներ։ Արծվաշեն գյուղը համարվում է Հայաստանի տարածքը, սակայն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից, իսկ Քյարքի, Բարխուդարլի, Յուխարի Ասկիպարա և Յարադուլլա գյուղերը եղել են ադրբեջանական, բայց հայկական ուժերի ձեռքին են։

Թեմային առաջինն անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 5-ին: «Անկլավների հարցը չի բարձրացվել,- ասել է նա պատասխանելով Երևանի և Բաքվի միջև երկխոսության մասին հարցին,- և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կան անկլավներ, որոնց տարածքը գրեթե հավասար է։ Հույս ունենք, որ հնարավոր լուծումը կլինի այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը թողնեն անկլավները երկրների տարածքներում այնպես, ինչպես որ կան»։

Մի քանի օր անց՝ մայիսի 10-ին, նույն թեմայով ելույթ է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Այդ հողերը Ադրբեջանի տարածքն են,- ասել է նա նկատի ունենալով Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները,- այդ տարածքների վերադարձը Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթացը։ Ուստի հարցը կդիտարկվի դրա շրջանակներում»։ Ի վերջո, անկլավների հարցը մեկնաբանել է Հայաստանի հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը, ով անսպասելիորեն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական անկլավներ, իսկ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։ «Այս պահին մենք չունենք որևէ իրավական հիմնավորում, որ Հայաստանում դե յուրե ադրբեջանական անկլավներ երբևէ եղել են։ Ընդհակառակը, Արծվաշեն գյուղը Հայաստանին պատկանելու իրավական հիմքեր կան։ Նույնը վերաբերում է Հայաստանին պատկանող մի շարք այլ տարածքներին, այդ թվում Սոթք-Խոզնավար հատվածին»,- ասել է նա։Նշենք, որ մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ստեղծումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում կայացած հանդիպման պայմանավորվածություններից է։ Կարելի է ասել, որ դա կատարվել է, բայց այն թե ե՞րբ կկայանա հանձնաժողովի առաջին նիստը, դեռ հայտնի չէ։

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը համոզված է, որ անկլավների վերաբերյալ հնարավոր որոշումների ցանկացած քննարկում մինչև մասնագիտացված հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը հակաարդյունավետ է և կարող է խաթարել բանակցային գործընթացը։ «Ադրբեջանի համար կարևոր է, որ հանձնաժողովը, որի հարցը քննարկվել է և՛ Սոչիի, և՛ Բրյուսելի բանակցություններում, սկսի աշխատանքը,- «kommersant»-ին ասել է պարոն Մամեդովը,- հայկական կողմը, քննարկելով անկլավների ճակատագիրը, իրականում կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքը»:

Մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն մեկնաբանելով ըստ էության տարածքների փոխանակման հայկական գաղափարը պնդել է նման գործարքի անարդարացի լինելը։ Փորձագետի կարծիքով, հայկական Արծվաշեն գյուղի և ադրբեջանական անկլավների տարբերությունն այն է, որ առաջինը ռազմավարական տեսանկյունից անօգուտ է, իսկ մյուսները վերահսկում են Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կապող ճանապարհները և հաղորդակցությունները։ «Խաղաղ հարաբերությունների կառուցման առաջին փուլում այդ գյուղերում Ադրբեջանի ռազմական ներկայության ուժեղացումն անխուսափելի է,- ասել է պարոն Վելիզադեն «kommersant»-ին,- ապագայում դա կախված կլինի կողմերի միջև վստահության աստիճանից: Սակայն հարաբերությունների կարգավորումը, որին ձգտում է Բաքուն, ամեն դեպքում նշանակում է տարածքային ամբողջականության ամբողջական ճանաչում՝ ներառյալ թվարկված անկլավները»։

Ղարաբաղյան կարգավորման փորձագետ Թաթուլ Հակոբյանը «kommersant» ասել է, որ 1994 թվականից հետո, երբ կողմերը ստորագրեցին առաջին զինադադարը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ղարաբաղի վրա, իսկ անկլավների հարցը ընդհանրապես չի բարձրացվել, այն համարվել է լուծված։«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանական կողմը վերադարձավ այդ թեմային, քանի որ ցանկանում է լրացուցիչ լծակներ ունենալ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար և ստիպել նրան որոշակի զիջումների գնալ, - ասել է պարոն Հակոբյանը, - Ադրբեջանում լավ են հասկանում Հայաստանի համար այս տարածքների նշանակությունը,  դրանցով ճանապարհներ են անցկացվել, կապ է ապահովվել Վրաստանի և Իրանի հետ»։

«kommersant»-ի հայաստանյան մեկ այլ զրուցակից, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ երկու երկրների սահմանին անկլավների վերականգնումն անխուսափելիորեն կհանգեցնի նոր հակամարտությունների։ «Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ սահմանը արդյունքում չդառնա  լարվածության պատճառ,- ասել է նա, - ԽՍՀՄ-ի օրոք այդ սահմանը ոչինչ չէր փոխում բնակչության կյանքում, բայց նույնիսկ այն ժամանակ թյուրիմացություններ են եղել: Այժմ, երբ կողմերը վերապրել են տարիների հակամարտություն, ցանկացած անկլավ անխուսափելիորեն խնդիրների աղբյուր է դառնալու: Այդ հարցը պետք է վերացվի ինչ որ տարածքային այնպիսի փոխանակումների միջոցով, որը չի ենթադրում այս կամ այն ​​կողմից զիջում»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Մենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Ի՞նչ են խոսել զոհված զինծառայողների ծնողները՝ ԲԴԽ նախագահի հետ (տեսանյութ) Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Պարո՛ն վարչապետ, բա եկեք, մեր դիմաց կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք՝ կնվիրենք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում. փորձագետՉինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում Պետք է հարուցվի քրեական գործ ու Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոսկու գինն ընկնում է Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է ԵՄ ղեկավարը խուսափում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթիցՄիացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Պատմության այս օրը (մայիսի 26)Գազ չի լինի նշված հասցեներումՃապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում«Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում». Արմեն Աշոտյան Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից Մեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակադեմիական թիավարությունԵթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան Հաղորդակցությունները Բաքվին պետք չեն․ նրա խնդիրը Հայաստանի մասնատումն է, լիակատար մեկուսացումը. Արտակ Զաքարյան Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու. Իշխան Սաղաթելյան Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով նա մոտեցել է իր հոբելյանինԱրցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան Սաղաթելյան Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում 82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանՀանրային ճնշման ներքո, այս իշխանությանը կարող ենք հեռացնել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելՈրքա՞ն կարող են տևել կորոնավիրուսի նյարդաբանական հետևանքները Ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսին է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններումՄեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից. Կարճաղբյուրի երիտասարդներն արդեն առաջին քայլն արել ենՕդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Ջուր չի լինելու Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի
Ամենադիտված