ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը ֆիզիկապես ի վիճակի չէ այսօրվա երթին մասնակցել․Սոս Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ նստացույցի և բողոքի ակցիաների մեկնակի մասին։ Մինչ օրս Վանեցյանը մասնակցել է ընդդիմության բոլոր հանրահավաքներին և անհնազանդության երթերին։ Այսօրվա երթին Արթուր Վանեցյանը չի մասնակցել և նրա բացակայությունը նկատելի էր ընդդիմության շարքերում։  Պարզելու համար ինչ պառճառներով ընդդիմության առաջնորդը չի մասնկացում այսօրվ գործողություններին, Tert․am զուցել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի հետ, ով նշել է, որ Վանեցյանը վատառողջ է, այդ նպատակով այսօր ներկա չէ ընդդիմության երթին։

«Ֆիզիկապես ի վիճակի չէ, բարձր ջերմություն ունի Արթուր Վանեցյանը, այդ պատճառով ներկա չէ այսօրվա երթին»,- նշեց Սոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է «Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերը՝ Երևանի տարբեր փողոցներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular