Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը շտապում է հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Դուշանբեում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Որքան Հայաստանը դիվանագիտական առումով փորձում է զիջումների գնալ, այնքան Ադրբեջանը կարծրացնում է իր դիրքորոշումը, 1or.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Վերջինիս խոսքով՝ այս զարգացումները տեղի են ունենում հետաքրքիր ֆոնի վրա.

«Նախ Ադրբեջանի նախագահն ասում է, թե ինչպես են իրենք պատկերացնում սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ իրենց կողմից հորինված, 1918 թվականին գոյություն ունեցող սահմաններով, որ իբր Զանգեզուրը, Սևանը, Երևանը ադրբեջանական հողեր են: Հետո մեր արտգործնախարարը փորձում է կատակել, թե կարող ենք նաև մթա քարտեզների հիման վրա կատարել սահմանազատումը, որին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է, թե հումորի տեղն ու ժամանակը չէ:

Դրան հետևեց նաև «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը, որ Ադրբեջանը ձգտում է իր վերահսկողության տակ առնել Հայաստանն աշխարհի հետ կապող ճանապարհները` հարավում` Իրանի հետ, հյուսիսում` Վրաստանի, չնայած, որ 20-ական թվականներին ոչ մի անկլավ Հայաստանի տարածքում չի եղել և ոչ մի իրավական հիմք չկա դրանց վերաբերյալ` բացի կոլխոզի ու սովխոզների ներքին որոշումները: 

Եվ ահա այս ամբողջ ֆոնի վրա Դուշանբեում կայանում է հանդիպումը, որտեղ կրկին շեշտվում է, որ պետք է արագացնել սահմանագծման, սահմանազատման գործընթացը: Դրան ուղղակիորեն զուգահեռաբար ընթանում է մեր վարչապետի այցը Նիդերլանդներ, ինչպես նաև Էնթոնի Բլինքենի զանգը  Բաքու, որով նորից գործընթացն արագացնելու կոչ-հորդոր է արվում: 

Այս ամենն անալիզի ենթարկելով՝ ես միայն մի եզրահանգման կարող եմ գալ. հավաքական Արևմուտքը շտապում է Հարավային Կովկասում հայկական շահերի հաշվին ապահովագրել ադրբեջանական նավթագազամուղները, որոնք տարանցիկ են և կարող են Արևմուտքի համար ապահովել որոշակի այլընտրանք ռուսական գազի ու նավթի: 

Այս մասին է վկայում նաև վարչապետի և Նիդերլանդների արտգործնախարարի ջերմ հանդիպումը, ով խրախուսեց ԱԺ-ում Փաշինյանի ելույթը` կապված Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ` ասելով, որ պատրաստակամ է ամեն ինչ անել` այդ գործում օգտակար լինելու համար: Դրան ի պատասխան հայկական կողմն ասաց, որ կարող է գնալ այդ կտրուկ քայլերին, եթե միջազգային հանրության կողմից աջակցություն ունենան»: 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Պարո՛ն վարչապետ, բա եկեք, մեր դիմաց կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք՝ կնվիրենք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում. փորձագետՉինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում Պետք է հարուցվի քրեական գործ ու Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոսկու գինն ընկնում է Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է ԵՄ ղեկավարը խուսափում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթիցՄիացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Պատմության այս օրը (մայիսի 26)Գազ չի լինի նշված հասցեներումՃապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում«Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում». Արմեն Աշոտյան Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից Մեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակադեմիական թիավարությունԵթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան Հաղորդակցությունները Բաքվին պետք չեն․ նրա խնդիրը Հայաստանի մասնատումն է, լիակատար մեկուսացումը. Արտակ Զաքարյան Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու. Իշխան Սաղաթելյան Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով նա մոտեցել է իր հոբելյանինԱրցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան Սաղաթելյան Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում 82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանՀանրային ճնշման ներքո, այս իշխանությանը կարող ենք հեռացնել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելՈրքա՞ն կարող են տևել կորոնավիրուսի նյարդաբանական հետևանքները Ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսին է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններումՄեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից. Կարճաղբյուրի երիտասարդներն արդեն առաջին քայլն արել ենՕդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Ջուր չի լինելու Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի Ես խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, անիմաստ զբաղմունք է սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Արթուր Վանեցյան Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, մեկ անձի կամ քաղաքական ուժի հարց չէ, սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը․ Լևոն Քոչարյան Մեծ տերությունների միջև պատերազմի վտանգը վերադարձել է. ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը տեղի կունենա Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված