ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ. Ադրբեջանի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Ըստ Բայրամովի՝ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափի որոշումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular