Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները կլոր շրջափակել են՝ երեք տեղով կանգնած են. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում. Ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ առաջացավ Գորիսից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Սեւ լճի ուղղությամբ եւ փաստացի վերահսկողություն հաստատեց լճի շրջակայքում՝ գրեթե ամբողջությամբ օղակելով այն։ Google Earth-ում թարմացված արբանյակային լուսանկարներում երեւում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաստատվել ու ենթակառուցվածքներ են կառուցել այդ օրերին գրաված տարածքներում։

Մասնավորապես, ադրբեջանցիները Սեւ լճի շուրջ դիրքեր եւ ճանապարհներ են կառուցել։ Դեռ անցած տարվա մայիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Սեւ լճի տեղանքում եւ հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կմ, եւ հայտարարել էր, որ պետք է անհապաղ հեռանան այդ տարածքից։ Սակայն ուղիղ մեկ տարի է անցել, իսկ իրավիճակը Սեւ լճի տարածքում շարունակում է նույնը մնալ։

Խոզնավար համայնքի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին եւ հարցին, թե մեկ տարվա ընթացքում հակառակորդը շա՞տ է անհանգստություն պատճառել, նշեց․ «Անհանգստությունն այն է, որ մեր տարածքում եկել են, նստել՝ ո՛չ անասնապահությամբ ենք կարողանում զբաղվել, ո՛չ դաշտային գործեր անել։ Մեզ խեղդած պահում են։ Նույն իրավիճակն է, էլի։ Դա Հայաստանի տարածքն է, ես սաղ կյանքս այդ սարերում եմ մեծացել, չգիտե՞մ այդ տարածքը։ Այն ժամանակ (2021-ին) բռնի կերպով ներխուժել են, հետ էլ չեն գնացել, էդպես էլ մնացել են։ Առաջին ընթացքում մի որոշ ժամանակով առաջ են եկել, հետո հետ ենք տվել, հիմա նախկին դիրքերում են կանգնած»։

Նախկին համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները հեկտարներով արոտավայրեր են իրենցով արել․ «Մեր վարչական տարածքից, Վերիշենի տարածքից չեմ հաշվում, մերից 80-90 հեկտար խոտհարք է, 250 հեկտար արոտավայրեր, չհաշված՝ մեր ջրերի ակունքի վրա նստած են։ Մարդիկ անասնապահությամբ էին զբաղվում, օրինակ, ես շատ անասուններ եմ ունեցել, բայց մի հատ չունեմ այսօրվա դրությամբ․ խոտ չկա, արոտավայրեր չկան, այն ժամանակ ազատագրված տարածքներում արածացնում էր ժողովուրդը, բայց հիմա փակված է, էլ ի՞նչ արոտավայր, 400 հեկտար արոտավայր է մնացել։ Հիմա մարդիկ մի քիչ հող են մշակում՝ կարտոֆիլ է, լոբի։ Աշխատանք էլ չկա, կլոր շրջափակած են, երեք տեղով կանգնած են»։ Նա նշեց, որ սահմանից մինչեւ Խոզնավար 300 մետր է, գյուղի կենտրոնից՝ 600 մետր․ «Առավոտը ելնում ենք, ասում ենք՝ լավ է, արթնացանք, թուրքը ե՞րբ է մեզ հետ լավ եղել, որ հիմա լավ լինի»։ Գրիգորյանի խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում գյուղից բավականին մարդ է հեռացել, եւ հիմնականում արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն․ «Բա էս երեխեքը մոտներս վազվզում են, ասում ենք՝ իրենց վիճակն ի՞նչ է լինելու։ Կոռնիձորով, Արավուսով կանգնած են»։ Նա նաեւ նշեց, որ կրակոցները պարբերական չեն, եթե լինում էլ են, ապա հակառակորդի՝ ուսումնական վարժանքներ անելու արդյունքում։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Ի՞նչ են խոսել զոհված զինծառայողների ծնողները՝ ԲԴԽ նախագահի հետ (տեսանյութ) Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Պարո՛ն վարչապետ, բա եկեք, մեր դիմաց կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք՝ կնվիրենք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում. փորձագետՉինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում Պետք է հարուցվի քրեական գործ ու Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոսկու գինն ընկնում է Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է ԵՄ ղեկավարը խուսափում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթիցՄիացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Պատմության այս օրը (մայիսի 26)Գազ չի լինի նշված հասցեներումՃապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում«Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում». Արմեն Աշոտյան Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից Մեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակադեմիական թիավարությունԵթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան Հաղորդակցությունները Բաքվին պետք չեն․ նրա խնդիրը Հայաստանի մասնատումն է, լիակատար մեկուսացումը. Արտակ Զաքարյան Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու. Իշխան Սաղաթելյան Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով նա մոտեցել է իր հոբելյանինԱրցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան Սաղաթելյան Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում 82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանՀանրային ճնշման ներքո, այս իշխանությանը կարող ենք հեռացնել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելՈրքա՞ն կարող են տևել կորոնավիրուսի նյարդաբանական հետևանքները Ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսին է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններումՄեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից. Կարճաղբյուրի երիտասարդներն արդեն առաջին քայլն արել ենՕդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Ջուր չի լինելու Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի Ես խորհրդարանում հարցուպատասխանի չեմ մասնակցել, անիմաստ զբաղմունք է սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալը․ Արթուր Վանեցյան
Ամենադիտված