ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության երթը հասել է Ֆրանսիայի հրապարակ, մեկնարկել է հանրահավաքը. ուղիղ

ՎԻԴԵՈ

Ընդդիմության երթն արդեն հասել է Ֆրանսիայի հրապարակ, որտեղ մեկնարկել է հանրահավաքը, հաղորդում է News.am-ը։

Հիշեցնենք, որ անհնազանդության մասնակիցներն այսօր երթով անցել էին Ազգային ժողովի մոտով, որտեղ բախում էր տեղի ունեցել նրանց մուտք դեպի Դեմիրճյան փողոց փակած ոստիկանների հետ։ Ի վերջո, ոստիկանները բացել էին ճանապարհը, և ընդդիմադիրները երթը շարունակել էին դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Արտաքին գործերի նախարարության մոտ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Արցախը հայկական և Արցախի դրոշը պիտի տեղադրվի ԱԳՆ շենքում, ոստիկանները նախ թույլ չտվեցին, ապա քիչ անց ոստիկանների թույլտվությամբ Սաղաթելյանը դրոշը տեղադրեց ԱԳՆ շենքի նախասրահում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular