Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական նախազգուշացում Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի։ Երևանում երեկ կազմակերպվել էր եվրասիական փորձագիտական ակումբի «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների» համատեքստում թեմայով քննարկումը։ Այդ քննարկման ընթացքում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների։

- Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Մոսկվան այս առումով ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից և համոզված է, որ բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները չեզոք դիրք են գրավել, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և այլ կառույցներում բոլոր քննարկումների ժամանակ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմը նաև ստիպել է ռուսական կողմին առավել մեղմ վերաբերմունք դրսևորել իր դաշնակիցների՝ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ։ Այս ամենը, իհարկե, երկար տևել չի կարող, պատերազմից հետո անկախ դրա ելքից, Ռուսաստանը հիշեցնելու է նախկին կամ գործող դաշնակիցների վարքը տարբեր փուլերում և հաշիվ է պահանջելու ցանկացած առանձին դրվագներով։

Ռուսաստանի դեսպանի այս հայտարարությունը ընդամենը նախազգուշացում է գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ չեզոքության այս շքահանդեսը, որ փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները, այնքան էլ անտեսանելի չեն պաշտոնական Մոսկվայի համար։ Իզուր չէ, որ մի քանի անգամ Հայաստան է զանգահարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկ անգամ էլ՝ Վլադիմիր Պուտինը։

Երկու օր անց Մոսկվա է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հանդիպելու Սերգեյ Լավրովի հետ, իսկ արդեն ապրիլին նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայում կատարվող իրադարձություններով, նման զարգացումները, երբ ստիպված են Մոսկվա կանչել Հայաստանի գործող իշխանություններին, վկայում են, որ փաշինյանական իշխանությունը սպառել է իր վստահության ամբողջ պաշարը և, ըստ էության, նրանից հաշիվ են պահանջելու իր քաղաքական վարքաբանության համար։ Կդիմանա արդյո՞ք Հայաստանի իշխանությունը, կկարողանա՞ մինչև վերջ ամուր պնդել իր ասածի վրա, խստորեն կասկածում ենք։

Գևորգ Միսկարյան

Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ
Ամենադիտված