ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ապակե շիշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնէաբանների կողմից հայտնաբերված ամենահին ապակու արհեստանոցը հայտնաբերվել է եգիպտոսի Թել-էլ-Ամիրնե տարածքում և վերաբերվում է մ.թ.ա. 1370 թվականին: Հին եգիպտացիները մեծ կարևորություն են տվել շշի ձևին և այն պատրաստել են մարդու, ինչ որ կենդանու, բանջարեղենի կամ մրգի տեսքով: Իսկ պատրաստել են դրանք կվարցային զանգվածը մետաղական միջուկի շուրջ հալելու մեթոդով: Ապակե շշերի պատմության մեջ կարևոր է մ.թ.ա. 1-ին դարում Փյունիկիայի Սիդոն քաղաքում  ապակեփչման տեխնոլոգիայի հայտնագործումը: Շշերի պատրաստման այս նոր մեթոդը արագացնում է արտադրական գործընթացը: Հռոմեական կայսրությունում ևս տարածված է եղել ապակյա շշերի արտադրությունը, որը հաստատում են բազմաթիվ հնեաբանական հետազոտությունները: Հռոմեացիները լայնորեն օգտագործել են ինչպես տարբեր տարողությունների շշեր, այնպես էլ սրվակներ: Ընդ որում Հռոմում շշերը պատրաստվել են միատեսակ և ունեցել են նույն կնիքը: Խաչակրաց արշավանքների հետևանքով աշակե շշերի արտադրությունը սկսել է արագորեն տարածվել ամբողջ Եվրոպայի տարածքով և 13-րդ դարից ծաղկում է ապրել վենետիկյան ապակեգործությունը: Այն բանից հետո, երբ Վենետիկյան արտադրանքի համբավը դուրս է եկալ Ապենինինյան թերակղզուց այն կողմ, նրան  իրենց  հմտությամբ սկսել են  չզիջել Ուրբինո և Ֆայենցա քաղաքների ապակագործները: Այն ժամանակվա  պատրաստած շիշերը դարձել են իսկական արվեստի գործեր: Շշերը անգամ ունեցել են  տարօրինակ տեսք, կամ բարձրահասակ և նազելի, կամ գրեթե գնդաձև և անգամ համարյա հարթ: Դրանք զարդարվել են դիցաբանությունից վերցված դրվագներով, ծաղիկներով, մրգերով և այլի տեսքով ստեղծված  ռելեֆային նկարներով: Շիշերը խցանվել են, այնուհետև մոմապատվել, և միայն դրանից հետո է այդ արտադրանքի արտադրողը կամ սեփականատերը իր կնիքը դրեց մոմի վրա:  Նման շշերը հարուստ տներում  եղել են  սեղանին խմիչքներ, գինիներ, համեմունքներ դնելու սովորական տարողություններ:  Ավելի պարզ շշերի մեջ հեղուկ սնունդ է պահվել՝  չնայած այդ ժամանակ դրանց գինը անչափ բարձր է եղել: Ապակյա շշերի պատմության մեջ նորարարություն է եղել 1611 թվականին Անգլիայում: Ստեղծվել և արտոնագրվել է ածխի հիմքով աշխատող ապակու թրծման վառարանը: Դրանից առաջ ապակին ստացել են փայտի օգնությամբ, որի արդյունքում ոչ բարձր ջերմաստիճաններ չապահովելու պատճառով ապակին եղել է փխրուն:  Ժամանակի ընթացքում աստիճանաբար ապակե շիշը շքեղության իրից սկսել է վեր ածվել ամենօրյա օգտագործման հարմար տարողության: Հետագայում ՝ 17-18-րդ դարերում  շշերի համար գտել են մեկ այլ կիրառություն՝ դրանց մեջ սկսել են պահել օծանելիք և դեղամիջոցներ: Նման շշերը պետք է հերմետիկ փակ լինեն, ինչի պատճառով էլ սկսել են օգտագործել մշակված խցաններ: Ապակե շշերի էլ ավելի արդյունավետ արտադրության նորարություն է մտցրել անգլիացի Մայքլ Օուենը 1901 թվականին, երբ ստեղծել է առաջին ապակե շշերի արտադրության ավտոմատ հոսքագիծ: 1635 թվականին Իստրա կայանի հարևանությամբ Ռուսաստանում գործարկվել է ապակու արտադրություն:  Միևնույն ժամանակ, սկսել են արտադրվել նաև ապակե անոթներ: Առաջին ռուսական ապակե  շիշը նախատեսված է եղել դեղագործական նպատակներով: Ապակե շշերի պատմության մեջ կարելի է նշել դրանց մեծ բազմազանությունը: Շշեր արտադրվել են ինչպես ըստ նպատակների, այնպես էլ ըստ ձևի, գույնի և մեծության: Սա հատկապես վերաբերվում է գինիների շշերին:  եղել են բորդոական (ունեցել են կտրուկ պարանոցի նեղացումով մխոցի ձև), ռեյնական, բուրգունդական, շամպայնի և այլ ապակե շշեր աղանդերային և թունդ գինիների համար, ինչպիսիք նաև  պորտվեյնի, վերմուտի, տոկայայի և այլ խմիչքների յուրահատուկ շշեր: Մեծ թվով յուրահատուկ շշեր են արտադրվել նաև լիկյորների և նմանատիպ այլ խմիչքների համար: Ընդ որում այդ շշերի ձևը կապված է եղել  ոչ այնքան գործառնական հատկություններից, որքան մրցակցություն հետ, որը գոյություն է ունեցել այդ խմիչքները արտադրողների միջև: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular