ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդ որ գնում եք զորամասեր, նկարվում եք զինվորների հետ ու ասում եք «մենք հայ զինվորին ասեցինք, որ հայ զինվորը չի պարտվել» բա դրանից հետո իրենց գոնե ասում եք, թե՞ ով է պարտվել. Ռուբեն Մխիթարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Ես իհարկե ձեր «կռուտոյ» պորտատեղադրումները շաքարով կտրեմ, Լուլուի ձիու խրխնջոցն էլ ինձ էդքան չի հուզում՝ թույլ եք տվել, խրխնջում է: Բայց էդ որ գնում եք զորամասեր, նկարվում եք զինվորների հետ ու ասում եք «մենք հայ զինվորին ասեցինք, որ հայ զինվորը չի պարտվել» բա դրանից հետո իրենց գոնե ասում եք, թե՞ ով է պարտվել: Չէ, սա շատ կարևոր մաս է կազմում այդ ԱՍԱԾԻ: Կոնկրետ անուններ, պաշտոններ, քաղաքական և զինվորական կարգավիճակներ նշում ե՞ք, թե ուղղակի էդ տղեքին սահմանի վրա էդպես անորոշ, առանց պատասխան իմանալու թողնում հետ եք գալիս: Հըլը մի հատ ուղղակի պատկերացրեք էլի իրավիճակը: Զինվորը դիրքերում զենքը ձեռքին նայում է թուրքի կողմ, մեկ էլ թիկունքից լսում է՝
- Բարև, հայ զինվոր: Եկել ենք ասենք, որ դու չես պարտվել:
- Վայ մերսի շատ, բա ո՞վ է պարտվել:
- Ցտեսություն, հայ զինվոր:
Պոպուլիզմը վարակիչ բան է, ես դա գիտեմ, բայց գոնե էս հարցերում մի քիչ հեռուն մտածեք, հոգնեցրել եք: Ասենք մայիսի 26-ին էլ գնալու եք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ ու ասե՞ք, - Բարև, սպարապետ, եկել ենք ասենք, որ դու չես պարտվել:
ԱՅ ԱԽՊԵՐ, ԲԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒ՞ՆԸ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular