Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա նույնիսկ իրեն կատակներ է թույլ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ.Հայկ Մամիջանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվող «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցի վերաբերյալ ելույթիս հայերեն թարգմանությունը
(Ելույթը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում)
Ամերիկյան բժշկական ամսագրերից մեկի համաձայն Կովիդ-19-ը կարող է կուրության պատճառ դառնալ։ Սա ինձ համար քիչ թե շատ ընկալելի պատճառ է հասկանալու համար, թե ինչու եվրոպական կազմակերպությունները չեն տեսնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։
Դժվար է պատկերացնել, որ միջազգային հանրությունը չի նկատել, որ Հայաստանում կառավարության ղեկավարը կոչ է արել մարդկանց շրջափակել երկրի բոլոր դատարանների մուտքերը եւ ուղիղ եթերով կարգադրել, որպեսզի իրավապահ մարմինները չխանգարեն ցուցարարներին։
Ես չեմ հավատում, որ ազատ աշխարհը չի տեսնում, որ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների դատական գործերը մշտապես մակագրվում են նույն դատավորներին, ովքեր պատրաստակամորեն ծառայում են իշխող ուժին։ Ինչպես նշված է զեկույցի մեջ, դատական գործերի մակագրման համակարգիչն առգրավված է Ազգային Անվտանգության ծառայության կողմից: Ի դեպ, խորհրդարանի երեք պատգամավորներ ամիսներ շարունակ անազատության մեջ են եղել՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Այնպես որ, «պատգամավորական անձեռնմխելիություն»-ը իմ երկրում ընդամենը խոսքեր են։ Էլ չխոսելով ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր երկու քաղաքապետերի, իմ գործընկեր ընդդիմադիր պատգամավորներից մեկի հոր եւ շատ այլոց մասին, ովքեր շարունակում են կալանքի տակ մնալ։
Անհնար է, որ ժողովրդավարական հասարակությունը բաց թողնի այն փաստը, որ Հայաստանում բոլոր այն դատավորները, որոնք համաձայնել են գործիք դառնալ, լինելի պատժիչ մահակ իշխող քաղաքական ուժի ձեռքերում, ստանալու են շատ ավելի բարձր աշխատավարձ քան իրենց գործընկերները։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ այս փաստը գովաբանվել է զեկույցում։
Դուք չեք տեսնում, որ իմ երկրում իշխող քաղաքական ուժն օր առաջ Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելու նպատակով մեկ շաբաթում Սահամանդրության մեջ փոփոխություններ է իրականացրել՝ առանց խորհրդակցելու քաղաքական դերակատարների հետ։ Կամ որոշում է կայացնում քրեական հետապնդում սկսել Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի նկատմամբ եւ նրան փոխարինել իրենց ուժին հավատարիմ անձով։
Ժողովրդավարության պահապանների տեսողությունն այնքան է վատացել, որ նրանք նույնիսկ չեն տեսնում, որ Փաշինյանի պատգամավորների ձեռամբ քվեարկված նոր օրենքների պատճառով Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը։
Ես չեմ կարող պատկերացնել, որ ժամանակակից աշխարհում կարող է ուշադրությունից դուրս մնալ այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ տարվող 44-օրյա պատերազմում ներգրավել է ահաբեկիչներ:
Մարդիկ չեն կարող կույր լինել չնկատելու համար, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ավելի քան մեկ տարի է, ինչ չի վերադարձնում Բաքվում պահվող մեր ռազմագերիներին։
Եվրոպան հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական ուժերը գրեթե մեկ տարի է, ինչ օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Դուք դա պարզապես չեք տեսնում։
Հայաստանի և Արցախի նկատմամբ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը մնում է միջազգային կազմակերպությունների տեսադաշտից դուրս։ Նա նույնիսկ իրեն կատակներ է թույլ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ նշյալ կազմակերպության միակ օրակարգը կառույցի 30-ամյակի միջոցառումների պլանավորումն է։
Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ դադարեք նայել տարածաշրջանին և Հայաստանին լայնորեն փակ աչքերով։
 
Այսօր ջուր չի լինելուԱդրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Ամենադիտված