ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմեն Սարգսյանն ինքը որոշեց դուռը շրխկացնի և գնա».Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևի Արմեն Սարգսյանը նոր է կարդացել Սահմանադրությունը, երբ նախագահ էր դառնում՝ չի կարդացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում առկա պատճառաբանություններին։ 

«Ես գտնում եմ՝ հրաժարականը պայմանավորված է նոր սկսվող գործընթացներով՝ սահմանադրական փոփոխություններ, կիսանախագահական ինստիտուտի վերականգնում։ Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն ինքը որոշեց դուռը շրխկացնի և գնա, ոչ թե իրեն հանեն»,- նշեց քաղտեխնոլոգը՝ ավելացնելով, որ հրաժարականը պայմանավորված է նաև տարբեր կողմերի ազդակներով։

Որպես հաջորդ նախագահի հավանական թեկնածու` շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար, ՔՊ-ական Արարատ Միրզոյանի անունները։ Անդրադառնալով հավանական թեկնածուներին՝ քաղտեխնոլոգն ասաց, թե Էական չէ՝ ով կլինի նախագահ, քանի որ այն ֆիկտիվ պաշտոն է, ինչի մասին Արմեն Սարգսյանն ասել էր իր հրաժարականի տեքստում․ «Բայց նա ազնիվ չէ, երբ դրա մասին 4 տարի հետո է բարձրաձայնում։ Երբ իրեն առաջարկել էին, ինքը չգիտե՞ր, թե ինչ լիազորություններ ու իրավունքներ ունի այդ պաշտոնն ըստ անձնագրի։ Իհարկե, գիտեր։ Այդ դեպքում թող չհամաձայնվեր զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Բոլորս հասկանում ենք, որ ըստ գործող Սահմանադրության` դա ձևի համար գործող պաշտոն է, որը պարզապես ունի աշխատավարձ, ավտոմեքենա, մի քանի ապարատ ունենալու և հարկատուների հաշվին այս կամ այն երկիր ուղևորվելու, երբեմն հեռուստացույցով երևալու հնարավորություն։ Ինչ կարևոր է, թե ով է լինելու նախագահ, իսկ հիմա ընդամենը տեղապահ է գալու։ Արմեն Սարգսյանը ոչինչ չարեց 4 տարվա ընթացքում, համենայն դեպս ՀՀ –ի և ՀՀ քաղաքացիների համար նա ոչինչ չի արել»,- ասաց Քոչարյանը։

Խոսելով այն մասին, որ Արմեն Սարգսյանը սրանից 25 տարի առաջ ևս հրաժարական է տվել` գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս՝ Լոնդոնում, ապա Քոչարյանն այն «ձեռագիր» որակեց․ «Դա մարդու տեսակ է, ձեռագիր։ Ի՞նչ պետք է անեին Արմեն Սարգսյանին, եթե երկրի ներսում հրաժարական տար, հետո էլի թռներ Լոնդոն։ Ո՞վ պետք է ասեր աչքիդ վերևը ունք կա» ,- նշեց Կարեն Քոչարյանը։

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular