ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին: Նշված տեղեկությունը հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը

«Սպուտնիկ Ղազախստան»-ը նշում է, որ քրեական գործերը հարուցվել են ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների, խուլիգանության, պետական մարմինների շինությունների վրա հարձակումների փաստերով

Մինչ այդ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ խորհրդակցություն էր անցկացրել գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular