ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի նոր տեսակի ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, սակայն հանրության շրջանում արդեն իսկ «Օմիկրոնի» և դրա ցածր մահացության մասին որոշակի կարծիք է ձևավորել։ Արդյոք դա այդպե՞ս է։ «Սոբեսեդնիկի» հետ զրույցում նոր մանրէահիմքի մասին միֆերի վերաբերյալ պարզաբանումներ է արել Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի առողջապահության ինստիտուտի տնօրեն Լարիսա Պոպովիչը։
 
Միֆ N1. «Օմիկրոնով» վարակվելը հեշտ է, բայց ընթացքը թեթև է
Փորձագետն ասում է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում որևէ բան միանշանակ պնդել հնարավոր չէ։ Հատկապես դա վերաբերում է կորոնավիրուսին, որը վնասում է իմունային համակարգը, իսկ դա նշանակում է, որ կախված է կոնկրետ մարդու օրգանիզմից։ Ճիշտ չէ այն պնդումը, թե «Օմիկրոնով» վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում։ Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է բավական ծանր ընթացք ունենալ։ «Օմիկրոնով» վարակվում են նույնիսկ երեխաները, ընդ որում` ծանր հետևանքներով, ինչը չի եղել «ուհանյան» վիրուսի դեպքում։ Գուցե հիվանդությունն ավելի թեթև է լինում այնտեղ, որտեղ բարձր է պատվաստվածների տոկոսը։
 
«Մեզ միայն մի բան է հստակ հայտնի, որ այս վիրուսի շտամն ավելի վարակիչ է», – նշում է փորձագետը։
Միֆ N2. Սա կորոնավիրուսի վերջին մանրէահիմքն է, «Օմիկրոնից» հետո հիվանդությունը կվերանա
 
Լարիսա Պոպովիչի խոսքով` դա այդպես չէ։ Մանրէահիմքը շարունակում է մուտացիաների ենթարկվել, բայց հայտնի չէ` որ ուղղությամբ։
«Մենք տեսանք, որ Ճապոնիայում որոշակի ժամանակով վերացան վիրուսի դրսևորումները, այնուհետև կրկին հայտնվեցին։ Միակ բանը, ինչ մեզ սովորեցրեց համավարակի երրորդ տարին, այն է, որ կանխատեսումները չեն իրականանում։ Յուրաքանչյուր հաջորդ ալիքը վարակների ավելի մեծ ծավալ է առաջացնում», – ասել է մասնագետը։
Միֆ N3. «Օմիկրոնից» մահանալու հավանականությունն ավելի քիչ է
«Օմիկրոնով» վարակվածների մահացության ցուցանիշը տարբեր է` Եմենում` 19%, Սինգապուրում` 0,1%։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան բարեխղճորեն կատարվում հակահամաճարակային պահանջները։ «Բայց եթե ուզում եք հավատալ, որ ավելի հեշտ է լինելու, խնդիր չկա։ Միշտ պետք է լավատես լինել և պահպանել բարձր տրամարդությունը։ Դա օգնում է», – հավելել է Պոպովիչը։
 
Միֆ N4. Պատվաստանյութն անզոր է «Օմիկրոնի» նկատմամբ
Փորձագետի խոսքով` այս կամ այն պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչի հենքի վրա է այն արվել։ Մասնավորապես ուսումնասիրությունները ցույց են տվել «Սպուտնիկի» բարձր արդյունավետությունը` ոչ պակաս, քան 77% պաշտպանություն։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ է ընտրվել որպես հակագեն` տարր, որը իմունային պատասխան է առաջացնում։ Եթե այն հաջող է ընտրվել, դեղամիջոցը պահպանում է իր արդյունավետությունը։
 
Միֆ N5. Կորոնավիրուսի նոր տարբերակներից պաշտպանվելու համար պետք է վերապատվաստվել
«Ոչ մի դեպքում վերապատվաստումները չի կարելի չարաշահել»,– ասում է Լարիսա Պոպովիչը։ Պատվաստման համար նորմալ ժամանակահատվածը 6 ամիս անց է։
Ըստ նրա` պատվաստման չափաբաժինների մեծ քանակը կարող է «գերլարել» իմունային համակարգը, և բարձրացնել մարդու խոցելիությունը մյուս ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ։
 
Նա հիշեցրել է նաև, որ պետք է պահպանել ուժերը, ամրապնդել իմունիտետը, լավ քնել, ճիշտ սնվել, զբոսնել մաքուր օդին. այն խորհուրդները, որոնք ժամանակին մեզ տվել են մեր տատերը, արդիական են նաև այսօր։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular