Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի վեճը կհասնի՞ դիվանբաշուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող ու արդեն երեք տարի հետախուզվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը ևս դատախազությունը վերադարձրել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննության։ Վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ հնչեղ գործն է, որ այս ճակատագրին է արժանանում։

Ավելի վաղ դատախազությունը նույն կերպ վարվել էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործի դեպքում։ Դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հաղորդագրությունների միջոցով հրապարակային էին դարձրել իրենց տարաձայնությունները։ Վերահսկող դատախազը չի հաստատել Արամ Հարությունյանի մեղադրականը. սա իրավապահների գնահատմամբ՝ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքի գործն է։ Խոսքը 14 միլիոն դոլար կաշառքի, փողերի լվացման և կոռուպցիոն այլ չարաշահումների մասին է։ Դեռ Վլադիմիր Գասպարյանի գործը չընդունելու հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը վերադաս դատախազին։

Ավելին, կոմիտեն տարօրինակ մի հայտարարություն էր տարածել․ «Քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»։

Նույն հաջողությամբ, Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը կարող էր մեղադրել իրենց գլխավոր վերադասին՝ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի վեճը շարունակում է թեժանալ։ Հարց է, թե երբ է այն իրապես անհանգստացնելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի, թե ով է լքելու իր պաշտոնը՝ Սասուն Խաչատրյա՞նը, թե՞ Արթուր Դավթյանը։ Երբ երկու պետական գերատեսչություններ իրար հետ կռվում են, դա ի վերջո հանգեցնում է նրանց ղեկավարներից մեկի պաշտոնանկությանը։ Թեև Նիկոլ Փաշինյանը սովորություն ունի տարբեր պաշտոնյաների իրար դեմ հանելու, նրանց հակասությունների վրա սեփական իշխանությունն ամրապնդելու, սա այդ դեպքը չէ։ Ի վերջո, հանրությունը վաղուց չի հավատում արդարադատություն իրականացնելու փաշինյանական խոստումներին, բայց Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի քաշքշուկները կարող են ավելի խորացնել ոչ միայն իշխանության նկատմամբ անվստահությունը, այլև հանգեցնել խորը ճգնաժամի։

Մանվել Մարտիրոսյան

ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»
Ամենադիտված