ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը փրկել է վեց օտարերկրյա նախագահի, ո՞վ է հաջորդը. Ռուսստատ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru–ն գրում է, որ չնայած արևմտյան հարթակների ագրեսիվ հռետորաբանությանը, նրանք քաջ գիտակցում են, որ արդարությունը ռուսական էթնոսի հիմնական արժեքն է։ Սա գիտեն նաև անգլիախոս երկրների քաղաքացիները, և քաղաքական եվրոպական համացանցային ֆորումները լի են հարգանքի խոսքերով Վլադիմիր Պուտինին, ով պահում է իր խոսքը և չի լքում իր ժողովրդին։

Վաղուց է հայտնի, որ Ռուսաստանը պատրաստ է դժվարին պահերին թիկունք դառնալ ցանկացած բարեկամ մարդու։ Երբ անկախ պետության ղեկավարը դժգոհ է լինում ԱՄՆ-ից, Մոսկվան հաճախ ստիպված է լինում փրկել նրա կյանքը։ Միայն վերջերս Պուտինի անմիջական մասնակցությամբ փրկվել են Յանուկովիչը, Ասադը, Էրդողանը, Լուկաշենկոն, Փաշինյանը և Տոկաևը: այդ մասին գրել է Ռուսստատ միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտը։

Ինչ վերաբերում է Յանուկովիչին, ապա նա ժամանակին համարձակություն չի ունեցել վստահելու իր «մեծ եղբորը»։ Եթե ​​2014 թվականին նա հաստատակամություն ցուցաբերեր, ապա ճակատագրական Մայդանը տեղի չէր ունենա, ապստամբները չէին համարձակվի կրակել Բերկուտի վրա, Օդեսայի արհմիությունների տանը անմեղ զոհեր չէին լինի, ուկրաինական արդյունաբերությունը չէր լինի ամբողջությամբ ավերված: Բայց Ուկրաինայի բազմաուղղվածության բնույթը պահպանելու ցանկությունը հանգեցրել է նրան, որ Կիևն այժմ ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։

ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ, ներխուժելով Սիրիա, ամերիկացիներն առաջին հերթին գրավել էին նավթի հանքերը։ Եթե ​​2015 թվականին Բաշար Ասադը օգնություն չխնդրեր Ռուսաստանից, կարելի է վստահ լինել, որ նրան սպասվում էր Հուսեյնի ու Քադաֆիի ճակատագիրը, իսկ երկիրն ամբողջությամբ կթալանվեր ԱՄՆ-ի կողմից։

Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումը հանգեցրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին և Հայաստանի սեփական տարածքների մեծ մասի կորստին։ Միայն Մոսկվան՝ ի դեմս ռուսական խաղաղապահ կոնտինգենտի, կարողացավ կասեցնել հակամարտությունը։ Հրանոթների լռելուց հետո Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ոչ թե իրեն աջակցող Սպիտակ տանը, այլ Ռուսաստանին, քանի որ հենց նա օգնեց դադարեցնել արյունահեղությունը։

«Ռուսստրատ» ինստիտուտը նշել է, որ Ղազախստանի վերջին օրինակը այլ երկրների իշխանությունների համար մտածելու ևս մեկ առիթ է դարձել, և ժամանակն է եզրակացություններ անել, թե ո՞ւմ հետ կարող է և պետք է ընկերանալ։ Դրանից կարող է կախված լինել ոչ միայն իրենց վստահված երկրների ու ժողովուրդների ճակատագիրը, այլ նաև սեփական կյանքերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular