ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք է արձանագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները հունվարի 21-ին վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։

Հունվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։

Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել է վարչական արձանագրություններ։

Նշենք, որ վերհսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular