ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է սահմանել 2 միասնական քննության պարտադիր պահանջ. Վահրամ Դումանյանը՝ բուհերի ընդունելության քննությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին վերաբերվող հարցեր: Նախարարը նշել է, որ նախատեսվում է սահմանել 2 միասնական քննության պարտադիր պահանջ, ինչպես նաև 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն: Վերջնականորեն հաստատվելուց հետո այս փոփոխությունը կիրառելի կլինի հաջորդ ուսումնական տարվանից` ուժի մեջ մտնելով 2023 թվականից:

«Ընդունելության քննությունների հետ կապված՝ մեր մոտեցումը հետևյալն է. նույն մասնագիտության համար դիմորդը պետք է հանձնի նույն քննությունը` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու: Անընդունելի է, երբ նույն կրթական ծրագիրն իրականացնող երկու տարբեր բուհերում սահմանված են տարբեր մուտքային պահանջներ և ընդունելության տարբեր քննություններ»,- փաստել է նախարարը:

Նշենք, որ ըստ նախագծի` կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով, անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից, բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular