ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կմտածեր, որ երեկ լրագրողներին հայհոյող հայտնի երևույթը այսօր գնահատանքի խոսքեր է հղում.Վահե Մակարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ո՞վ կմտածեր, որ երեկ լրագրողներին հայհոյող հայտնի երևույթը (պիտակավորումներ չտամ՝ էսօր բարի եմ) այսօր գնահատանքի խոսքեր է հղում այդ թվում՝ իմ հասցեին (էս մեկը ես իմ վրա եմ վերցնում): 
Մեջբերում եմ․ «Ես ևս մեկ անգամ ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել էն խիզախ լրագրողներին, էն ազնիվ լրագրողներին, ովքեր չեն վաճառվում գումարի դիմաց, ովքեր չեն ընկրկում սրիկաների ոհմակների առաջ, ովքեր հավատարիմ են իրենց մասնագիտությանը, ովքեր հավատարիմ են իրենց պատվին»։
Այո, ես իսկապես չեմ ընկրկում սրիկաների ոհմակի առջև, չեմ վաճառվում՝ ոչ միայն գումարի, այլև իշխանություններին քծնելով ու արժանապատվությունս մի կողմ թողնելով՝ սրիկաների ոհմակի կողմից պաշտոնի նշանակվելու կամ դրա հեռանկարի դիմաց, հետ չեմ կանգնում իմ սկզբունքներից, այդ թվում՝ նրանից, որ հայրենիքը հանձնողները, մեր պատմական հողերը թշնամուն վաճառողները, հազարավոր երիտասարդների հողին հանձնողները սրիկաներ են՝ ոհմակով, թե միայնակ, և նրանք պետք է պատասխան տան պատմության, մարդկության ու արդարադատության առջև՝ լինեն նախկին, ավելի նախկին, ներկա, թե ապագա։ Ես չեմ ներում նաև ինչպես նախկինում իմ ազատությունը, անկախությունը, արժանապատվությունը բռունցքներով կամ այլ մեթոդներով ոտնահարելու, ինձ ճնշելու փորձ արած փողկապավոր խուլիգաններին, այնպես էլ ներկայում տարբեր օրենքներով, ելույթներով, սահմանափակումներով, սպառնալիքներով ու ճնշումներով մեր գործունեությունը սահմանափակել փորձող, մեր ազատությունն ու անկախությունը կասկածի տակ դնող, մեր արժանապատվությունը ոտնահարելու փորձեր անող խաժամուժին, որոնք փողոցից պետական հիմնարկ են ներթափանցել ու մեր հասցեին ելույթներ են ունենում, մեր մասին օրենքներ են մշակում, բարձրագոչ հայտարարություններ են անում․․․
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular