ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է Պուտինը հանձնարարել Շոյգուին. մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը նորագույն սպառազինությամբ, ռազմական նորագույն տեխնիկայով զինելը կերաշխավորի երկրի ռազմական անվտանգությունն ու ազգային շահերի պաշտպանությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչև տարեվերջ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արդիականացումը հասցնել 72,7 տոկոսի։

«Խնդրի իրագործման համար անհրաժեշտ է շարունակել զինված ուժերը սպառազինության հիմնական տեսակներով, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական զենքերով համալրելու նպատակով առաջնահերթ ֆինանսավորմամբ երկարաժամկետ պայմանագրերի կնքման պրակտիկան»,- ասել է Շոյգուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular