ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի պատճառով չի շարունակի ելույթը Հայաստանի առաջնությունում

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի առաջնության մասնակից Զավեն Անդրիասյանը չի շարունակի ելույթն երկրի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է գրոսմայստերը:

«Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով չեմ շարունակի ելույթս Հայաստանի առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Հայաստանի շախմատի առաջնությունում մինչ այս կայացել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 5,5 միավորով Մանուէլ Պետրոսյանն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular