ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտասահմանցիների այցելության կարգը սահմանում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը. Զախարովան ֆրանսիացի գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի շուրջ Ալիևի սպառնալիքների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին՝ կապված ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցելության հետ:

«Ելնում ենք տարածքների այցելության բազային մոտեցումներից: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լաչինի միջանցքի երկարությամբ՝ սահմանազատման գծի երկայնքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Այդ հայտարարութան վեցերերոդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, քաղաքացիների և բեռների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղությամբ»,- ասել է Զախարովան:

Դիվանագետն ընդգծել է, որ ռուս խաղապահների հրամանատարությունը սահմանել է այցելության կարգը, այդ թվում և արտասահմանյան քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների համար:

«Այդ կարգը հայտնի է և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմին: Այն նախևառաջ ենթադրում է ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացում խաղաղապահներին նման այցելությունների մասին: Դա մեր բազային մոտեցումն է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆրանսիացի գործիչը կարող է ձերբակալվել Արցախ այցելելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular