Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ ակցիա Երևանում․ չեն թաքցնում արտագաղթելու ցանկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկախության տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել Հայաստանում՝ հանուն իրավունքների պաշտպանության և ընդդեմ, հանուն Արցախի և ընդդեմ օրվա իշխանությունների, հանուն սոցիալական վիճակի բարելավման և ընդդեմ գների թանկացման։ Սակայն այսօր՝ հունվարի 19-ին ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիան թերևս բնորոշում է դրա մասնակիցների ապազգային էությունը։ Իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն էլ փորձում կանխել նման դրսևորումները։ Չենք զարմանա, եթե իրենք էլ խրախուսած լինեն։ Մի խումբ անձինք՝ անգլերեն պաստառներով Ծովակալ Իսակովի արձանի մոտից երթ են արել դեպի դեսպանատուն, բողոքելով, որ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են հայտնվում Գրին Քարտի տրամադրման գործընթացում։ Նրանք դուրս էին եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։ Այս անձանց մեղադրել, ինչ խոսք, արժե, սակայն մասամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական և բարոյահոգեբանական տհաճ մթնոլորտ, որ հանրության մի հատվածն այլևս իր ապագան երկրում չի տեսնում։ Նրանց համար «ապագա կա, բայց ոչ Հայաստանում»։ Ուստի և չեն թաքցնում իրենց մտադրությունը՝ ամեն գնով Հայաստանից հեռանալու, արևմտյան որևէ բարեկեցիկ երկրում հանգրվանելու, հեռուներին ՀՀ-ում ապրողներին կյանք սովորեցնելու։ Յուրաքանչյուրն էլ կարող է իր պատճառներն ու մտահանգումները բերել, թե ինչու է որոշել հեռանալ երկրից, դեռ մի բան էլ մուննաթ են գալիս ԱՄՆ դեսպանատան վրա, որ իրենց մեկ րոպե, մեկ օր, մեկ ամիս ուշ են թույլ տալիս մեկնել ԱՄՆ, կամ թույլ չեն տալիս։ Առաջին մեղավորը, անշուշտ, Հայաստանի Հանրապետության ապիկար իշխանությունն է, որն իր գործողություններով հանգեցրել է նման իրավիճակի, երբ մարդիկ իրենց ու իրենց երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մյուս կողմից էլ, կպակասի դժգոհողների քանակը, իսկ դա բխում է բացառապես փաշինյանական վարչախմբի շահերից։ Որքան քիչ լինեն դժգոհողները երկրում, այնքան մեծ են շանսերը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձգելու։ Թքած, թե 2050-ին Հայաստանի բնակչությունը 5 միլիոն չի լինի։ Փաշինյանի որ մի խոստումն է կատարվե՞լ, որ այդ մեկը կատարվեր։

Լուսանկարը՝ «Պանորամա․am»-ի

Խաչատուր Հայրապետյան

Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
Ամենադիտված