ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալմաթիում հակաահաբեկչական գործողությունների պատճառով փակել են մի շարք կենտրոնական փողոցներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի շարք փողոցներ Ալմաթիի կենտրոնում փակվել են չորեքշաբթի՝ պայմանավորված քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողություններով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքայի ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ հակահաբեկչական գործողություններով պայմանավորված ժամանակավոր փակ կլինեն մի քանի փողոցներ:

Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրել է ըմբռնումով մոտենալ ժամանակավոր միջոցառումներին: Փողոցներում, որոնք ժամանակավորապես փակվել են, գտնվում է քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է հունվարի 5-ին սահմանված արտակարգ ռեժիմը:  Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular